Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կնպաստի հայ հասարակության շրջանում չինական մշակույթի ու չինարենի տարածմանը

Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կնպաստի հայ հասարակության շրջանում չինական մշակույթի ու չինարենի տարածմանը
07.06.2016 | 10:43

Նախագահի նստավայրում նախագահ Սերժ Սարգսյանի և Չինաստանի պետական խորհրդի առաջին փոխվարչապետ Ճան Գաոլիի ներկայությամբ տեղի է ունեցել հայ և չինացի ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդմանն ուղղված կրթահամալիրի՝ «Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց Հայաստանում» ծրագրի մեկնարկի արարողությունը:

Նախագահը վստահություն է հայտնել, որ մեր երկրում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտն ու չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը կվերածվեն չինական յուրատիպ մշակութային արժեքների տարածման, ապագա սերունդների միջև ազատ շփումների հաստատման ու միմյանց մշակույթների փոխճանաչելիության կարևոր հարթակների: «Դպրոցի ստեղծման գաղափարը ես սկսել եմ քննարկել ՉԺՀ ղեկավարության հետ տարիներ առաջ և ուրախ եմ, որ անցյալ տարի Չինաստան կատարած իմ պետական այցի ընթացքում, ծրագիրն արժանացավ նախագահ Սի Ձինպինի հավանությանը: Դպրոցական համալիրն ունենալու է ժամանակակից ճարտարապետական ոճ՝ պարունակելով նաև չինական ավանդական ճարտարապետության տարրեր: Վստահ եմ, որ դպրոցը կառանձնանա նաև տեխնիկական հագեցվածությամբ: Մեզ համար մեծապես խորհրդանշական է, որ այս կրթահամալիրը գտնվելու է ականավոր հայ մտավորական և մանկավարժ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հարևանությամբ: Հավատացած եմ, որ դպրոցի գործունեությունը մեծապես կնպաստի հայ հասարակության, մասնավորապես՝ երիտասարդության շրջանում չինարենի ու չինական մշակույթի տարածմանը: Հայտնի իրողություն է, որ կայուն և հարատև միջպետական հարաբերությունների հիմքում ընկած է ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքն ու համակրանքը, որն էլ ձեռք է բերվում կրթամշակութային կապերի հետևողական ամրապնդման ու զարգացման ճանապարհով:

Այն, ինչ մենք համատեղ ջանքերով այսօր իրականացնում ենք մեր չինացի գործընկերների հետ: Շնորհակալ ենք ՉԺՀ կառավարությանն այն անհատույց օգնության համար, որը տարիներ շարունակ ցուցաբերվում է Հայաստանին:
Հայ-չինական հարաբերությունները խարսխված են դարավոր բարեկամության վրա: Քսանչորս տարի առաջ մեր պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումով մենք ազդարարեցինք փոխգործակցության նոր փուլ թևակոխելու մասին՝ նպաստավոր հիմք ստեղծելով միջպետական կապերի ընդլայնման ու խորացման համար: Իսկ նախորդ տարի Չինաստան կատարած իմ պետական այցից հետո մեր հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի՝ համալրելով երկկողմ օրակարգի բովանդակությունը: Ասվածի մասին է վկայում նաև, պարոն փոխվարչապետ, Ձեր պաշտոնական այցը Հայաստան, որը, անշուշտ, նոր խթան է հաղորդելու բոլոր ոլորտներում երկկողմ հարաբերությունների առաջընթացին:

Չինարենն և չինական մշակույթն արդեն իսկ մեծ տարածում են գտել մեր երկրում Կոնֆուցիոսի ինստիտուտի հիմնադրման և գործունեության շնորհիվ: Այս կրթահամալիրի ստեղծման հիմքում ընկած է չինացի մեծանուն մտածող և փիլիսոփա Կոնֆուցիոսի տեսլականը. «Եթե դուք մտածում եք տարվա կտրվածքով, սերմեր ցանեք, եթե տասը տարվա կտրվածքով՝ ծառեր տնկեք, իսկ եթե հարյուր տարվա՝ կրթեք մարդկանց»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝ 1394

Մեկնաբանություններ