Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը. Լևոն Մկրտչյան

Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը. Լևոն Մկրտչյան
03.06.2016 | 17:21

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել «ԱՄՆ Խաղաղության կուրպուսի» (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ: Շնորհավորելով կամավորներին` նախարարը շեշտել է, որ իր համար հատուկ կարևորություն ունի ողջունել ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» երդում ստացած նոր կամավորներին:

«Հայ ժողովրդի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունն ավելի քան հարյուրամյակի պատմություն ունի, ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ պապը, մյուս հայ որբերի նման, իր փրկությունը:


գտել է Ամերիկայի որբանոցներում, և այսօրվա կամավորականներն այդ ավանդույթների շարունակողն են: «Խաղաղության կորպուսի» կամավորներն ամուր կապ են մեր երկու ժողովուրդների միջև, նրանք պետք է լինեն կամուրջը և երաշխավորը` արդեն մեր պետությունների միջև: Ցանկանում եմ, որ այսօրվա կամավորներն իսկապես զգան մեր ժողովրդի հյուրընկալության և հյուրասիրության մշակույթն ու քաղաքակրթորեն բաց ժողովուրդ լինելու առավելությունը»,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Խաղաղության կորպուսի» կամավորներն իրենց գործունեությամբ խաղաղություն և հանդուրժողականություն են տարածում: «Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը, և մենք մշտապես զգացել ենք ամերիկյան ժողովրդի աջակցությունը խաղաղության ամրապնդման գործում»,-ավելացրել է նա:


Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարք Փրայսը նշել է, որ «Խաղաղության կորպուսի» կամավորները, ապրելով Հայաստանի համայնքներում, դառնում են առաջնագծի դեսպաններ, ովքեր տարածելով ամերիկյան մշակույթը` միաժամանակ տիրապետում են հայերեն լեզվին ու մշակույթին. «Արժեքներ, որ հետո մեր կամավորներն իրենց հետ տանելու են Միացյալ Նահանգներ»,- ասել է փոխդեսպանը:


Իր հերթին ԱՄՆ «Խաղաղության կորպուսի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը` իրենց գործունեությանն աջակցելու համար, մասնավորապես` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ ծրագրերի աջակցելու համար:

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ