«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Վերապատրաստվել են «Կանաչ և խելացի» քաղաքների մասնագետներ

Վերապատրաստվել են «Կանաչ և խելացի» քաղաքների մասնագետներ
01.04.2016 | 12:22

Կանաչ և խելացի քաղաքների ստեղծումը գնալով պահանջված է դառնում աշխարհում: ՀՀ կառավարությունը կարևորելով հողային և ջրային պաշարների արդյունավետ կառավարումն ու զարգացումը, գյուղատնտեսության և պարենի անվտանգությունը առաջնահերթ է համարում կանաչ և խելացի քաղաքների կառուցման գործընթացում կադրերի պատրաստումը:
2016թ. ապրիլի 1-ին Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային համալսարանում ավարտվեց «Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում-քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» հայ-նիդեռլանդական համատեղ ծրագիրը:
Ծրագրի նպատակն է կանաչ և խելացի քաղաքների ոլորտում մասնագետների վերապատրաստումը: Այն հիմնված է իրական պահանջների վրա, որը գերակա է ճանաչվել ՀՀ կառավարության, ՃՇՀԱՀ-ի և քաղաքացիական հասարակության կողմից: Այն հիմնված է ինչպես ՏԻՄ-ում այնպես էլ հասարակական, մասնավոր և այլ հատվածներում նոր գիտելիքի և հմտությունների անհրաժեշտության վրա: Այս մոտեցումները կնպաստեն քաղաքների ընդլայնման արդյունավետ կառավարմանը, հողային, ջրային և էներգետիկ ռեսուրսների կայուն պահպանմանը ու օգտագործմանը:
«Ծրագրի իրականացման ընթացքում վեր են հանվել խնդիրները և կազմվել են վերապատրաստման ծրագրեր: Կանաչ և խելացի քաղաքների ձևավորման համար նոր մոտեցումներ են պահանջվում: Մենք սակավաթիվ բնական պաշարներ ունեցող երկիր ենք և պետք է եղածը նպատակային օգտագործել»,-կարևորելով ծրագրի իրականացումը իր խոսքում նշեց ՃՇՀԱՀ-ի պրոռեկտոր Մարինա Ղազարյանը:
«Կանաչ և խելացի քաղաք Հայաստանում-քաղաքի պլանավորումը, տարածքների սփռվածությունը նվազագույնին հասցնելու համար` պաշտպանելով հողն ու ջուրը սննդի անվտանգության համար» ծրագիրը իրականացվել է Նիդեռլանդների ուսուցման ֆինանսավորվող ծրագրերի կառույցի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով: Ծրագիրը իրականացվել է ՃՇՀԱՀ, հոլանդական բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման հետազոտությունների ինստիտուտի, նույն ինստիտուտի ռումինական մասնաճյուղի և Հայաստանի «Զարգացման լուծումների ինստիտուտ» հիմնադրամի հետ համատեղ:
«Մենք հիմնականում աշխատում ենք ՏԻՄ-երի հետ, սակայն ելնելով ՃՇՀԱՀ-ի ունեցած մանդատից և գնահատելով նրա հնարավորությունները ճիշտ համարեցինք համագործակցել այս համալսարանի հետ»,-ողջունելով ներկաներին ասաց հոլանդական բնակարանային շինարարության և քաղաքային զարգացման հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Քարլեյ Պենիկը, հույ հայտնելով, որ համագործակցությունը շարունակական կլինի:
Ծրագիրը մեկնարկել է 2015-ի, իրականացվել է 3 փուլով: Առաջին և երրորդ փուլերում վերապատրաստումը իրականացվել է Հայաստանում, երկրորդ փուլում` Նիդեռլանդներում: Ծրագրի ավարտին 14 մասնակիցներին հանձնվեցին վերապատրաստման հավաստագրեր:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ