Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Եվս 2 բուհ ստացավ հավատարմագիր

Եվս 2 բուհ ստացավ հավատարմագիր
23.06.2015 | 12:43

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ է ստորագրել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին» և «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիային» 4 տարի ժամանակով ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Նախարարի հրամանի համար հիմք են հանդիսացել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշման 11-րդ կետը և «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 21-ի N 12 և N 11 որոշումները:
Ներկա դրությամբ ինստիտուցիոնալ հավատարմագիր են ստացել Հայաստանի 10 բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից ԵՊՀ-ն՝ 6 տարի ժամանկահատվածով, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի «Գլաձոր» համալսարանը՝ 4 տարի ժամանակահատվածով և Հյուսիսային համալսարանը՝ 2 տարի ժամանակահատվածով՝ պայմանական:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ