Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա։ Պատվիրակությունը հունիսի 4-6-ին Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:
Այցի ընթացքում պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ: