Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

Կրեդիտային համակարգ` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում

Կրեդիտային համակարգ` միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում
06.03.2015 | 15:17

«Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել Եվրոպական միության TAIEX ծրագրի շրջանակում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգի ներդրման վերաբերյալ սեմինար, որին մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Ժոզե Մեդինա Նավարոն, միջազգային փորձագետներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ TAIEX ծրագրի շրջանակում Հայաստանի կրթության ոլորտում իրականացվել են մի շարք ծրագրեր, և TAIEX-ը իրականում շատ կարևոր կրթական գործիք է ԵՄ-ի կողմից, որը, ըստ նախարարի տեղակալի, շատ կարևոր արդյունքներ է տվել: «Հայաստանի կրթական ոլորտում կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը մեծ առաջընթաց է արձանագրել: Մեր երկրի բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտը մեծ փորձ ունի այս գործում. գրեթե 10 տարի է, ինչ կրեդիտային համակարգը ներդրված է բուհական համակարգում, որը զարգացում է ապրում և մեծ կիրառություն ունի: Ժամանակն է` անցում կատարել դրա ներդրմանը նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում: Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգը կարևոր է կրթության որակի գնահատման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների շարժունության բարձրացման և, առհասարակ, համակարգի գրավչության բարձրացման տեսանկյունից»,-նշել է Կ. Հարությունյանը` տեղեկացնելով, որ ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպման և մեխանիզմների մշակումն ու ներդրումը ներառված է ՀՀ կառավարության 2014 թվական գերակա խնդիրների շարքում: Այդ նպատակով ՀՀ մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) գործընթացը կրեդիտային համակարգով կազմակերպելու նպատակով հաստատվել է «Նախնական (արհեստագործական) մասնագիտական և միջին մասնագիտական կրթության ոլորտում կրեդիտային համակարգով ուսումնառության օրինակելի կարգը»: Կազմակերպվել են նաև վերապատրաստման դասընթացներ` ՄԿՈՒ ոլորտում կրեդիտային համակարգի ներդրման մեխանիզմների վերաբերյալ: Հաստատվել է ՀՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում «Հաշվապահական հաշվառում» և «Հագուստի մոդելավորում» մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգի փորձնական ներդրման գործընթացը: 2014-2015 ուստարվանից վերոնշյալ մասնագիտությունների գծով կրեդիտային համակարգը փորձնական ներդրվել է Երևանի տարածաշրջանային N1, Երևանի Ն.Աճեմյանի անվան տարածաշրջանային N2, Լոռու տարածաշրջանային և Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջներում: Նախարարի տեղակալի խոսքով` սեմինարին հրավիրված միջազգային փորձագետները կներկայացնեն Կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգի վերաբերյալ իրենց երկրների փորձը, ինչպես մեր երկրում փորձնական ծրագիրը վերջնական տեսքի բերել և ամբողջապես ներդնել այն մեր երկրի կրթության ոլորտում:
Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչ Ժոզե Մեդինա Նավարոն:
Այնուհետև սեմինարին մասնակիցներին իրենց փորձն են ներկայացրել մի շարք երկրներից հրավիրված միջազգային փորձագետները:

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ