ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Քաղաքականության մեջ մանրուքներ չկան

Քաղաքականության մեջ մանրուքներ չկան
24.10.2014 | 01:19

Բավականին հետաքրքիր իրավիճակում է տեղի ունենալու Ալիև-Սարգսյան հանդիպումը:
Այո, հոկտեմբերի 27-ին: Եվ քանի որ քաղաքականության մեջ մանրուքներ չկան, ապա պետք է կարծել, թե ինչ-որ մեկը ուրիշ մեկին բան է հասկացնում: Եթե հենվենք սպրդած տեղեկության վրա, այն է` Սարգսյանը համաձայնել է երկկողմ, եռակողմ հանդիպումների շարքին, Ալիևը` ոչ, ապա երկուսին էլ, կարծես, ինչ-որ բան են հասկացնում:
Հիշենք, որ հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո ոչ անհայտ Աշոտ Մանուչարյանն ասաց, թե «27»-ն ուներ ֆրանս-ամերիկյան հետագիծ: Նույնքան ոչ անհայտ Լիտվինենկոն էլ ասել էր, թե «27»-ը կազմակերպել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Պատճառը կրկին Ղարաբաղն էր` Ռուսաստանը դրանով փսորում էր Արևմուտքի ծրագիրը:
Ի դեպ, այս մի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ կրկնակի «տեսարժան» է այն առումով, որ Ֆրանսիան այն երկիրն է, որը ժամանակին ռմբակոծեց Իրաքը, առանց ՄԱԿ-ի թույլտվության, այն երկիրն է, որն «աթանդա» կանգնեց ռուս-վրացական օգոստոսյան կռվի օրերին` թույլ չտալով «գալստուկ կերած» Սաակաշվիլուն Պուտինն իր «մի տեղից» կախի կողքի ծառից, ինչպես վարվեց օրերս ֆրանսիական նավթի մագնատի ինքնաթիռի վայրէջքի ու պայթյունի դեպքում:
Եվ այնուհանդերձ, կարելի՞ է բեկում սպասել հոկտեմբերի 27-ին տեղի ունենալիք հանդիպումից: Կարծում ենք` ոչ: Նախ և առաջ այն պատճառով, որ բանակցությունների մեջ հմտացած Սարգսյան-Ալիև զույգը ևս մեծ քաղաքականությունից հասկանում է: Նրանք միմյանց պաս տալով են շատ դեպքերում փսորել գերտերությունների ծրագրերը` մի անգամ մեկն է ասել «ոչ», հաջորդ անգամ` մյուսը, և պահպանվել է ստատուս քվոն, ինչն առաջին հերթին ձեռնտու է Հայաստանին: Ի դեպ, Հայաստանին ու հենց Սերժ Սարգսյանին անչափ ձեռնտու է նաև ոչիշխանական ուժերի այսօրվա միտինգը, որտեղ Գագիկ Ծառուկյանը խոստացել է կրակ կտրել: Սույն «Պրոմեթևսից» Սերժ Ազատիչը կվերցնի կրակն ու Օլանդին կասի. «Բա չես տեսնո՞ւմ` ինչ է անում ընդդիմությունն իմ երկրում, ես ո՞նց կարող եմ որևէ զիջում անել»: Փաստորեն, ԲՀԿ-ն, Ռուսաստանի շահերը սպասարկելիս, մեկ-մեկ էլ Հայաստանին է օգուտ տալիս:
Ակամա:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1304

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ