ՌԴ Կիրովի շրջանում սպանվել է «Родной край» թերթի գլխավոր խմբագիր Գալինա Կոշչեևան: Հունիսի 10-ին թերթի խմբագիր Կոշչեևան (ծնված` 1965թ.-ին ) ճանապարհվել է թերթի խմբագրություն և անհայտ կորել: Լրագրողի որոնումները սկսվել են հունիսի 11-ին: Նրա մարմինը գտել են Սունա ավանից 6 կմ հեռավորության վրա`Գարի գյուղի մոտկայքում: Լրագրողի մարմնի վրա առկա են բռնության հետքեր: Կատարվում է հետաքննություն: