Հայաստանում նույնիսկ արվեստագետների քաղաքացիական դիրքորոշում հայտնելն է դարձել խնդիր իշխանությունների համար:
Ամիսներ առաջ, երբ կալանավորեցին Երևանի կենտրոնում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու իր համախոհներին, «Արտ լաբորատորիա»-ի չորս արվեստագետներ Շանթի նկարի տրաֆարետները տարածեցին Երևանի կենտրոնական վայրերում: Այդ տրաֆարետներից մեկն էլ հայտնվեց Ազգային ժողովի պատին, որն էլ իր վրա հրավիրեց ոստիկանության ուշադրությունը: Նկարիչների նկատմամբ գործ հարուցվեց պետական գույքին վնաս հասցնելու հոդվածով:
irates.am-ի հետ զրույցում արվեստագետներից Արթուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ իրենք այդ կերպ փորձել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել: Ընդամենը: «Արտ-լաբորատորիա»-ի արվեստագետներին ենթարկել են վարչական տույժի՝ յուրաքանչյուրից պահանջելով մուծել 35 հազարական դրամ: Արթուր Պետրոսյանը նշեց, որ իրենք այդ վճիռը բողոքարկել են Վերաքննիչ դատարան: