Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Լինող բան է

Լինող բան է
21.02.2014 | 15:51

Ցմահ դատապարտվածների խնդիրներին irates.am-ը հաճախ է անդրադառնում, սակայն վերստին նրանց համար կենսական նշանակություն ունեցող հարցը լուծում չի ստանում: Պատժաչափերի խնդիրը արդեն 18, 19, անգամ 20 տարի ազատությունից զրկվածներին ամենահուզող հարցն է, քանի որ նրանք արդեն պետք է վաղուց ազատության մեջ լինեին: Վերջիններս անելանելությունից եկել են այն եզրակացության, որ իրենք հետաքրքիր չեն այս իշխանություններին, և իրենց «դանդաղ մահը» ոչ մեկին չի հուզում:

Սակայն, այդուհանդերձ, նրանք չեն կորցրել հույսը և նամակը նամակի հետևից են ուղարկում արդարադատության համապատասխան մարմիններին, դատախազությանը, աջակցության ձեռք խնդրում պատգամավորներից և այլ գերատեսչություններից: Վերջերս նրանց նամակներին, որ ուղղված էին գլխավոր դատախազին, արձագանքել են նրա ենթակաները և լսելով ցմահ դատապարտյալների անհանգստությունները, ասել են. «Լինող բան է»:
Դատապարտյալները մեզ հետ զրույցում անկեղծացան. «Մենք էլ գիտենք, որ լինող բան է, ուղղակի կամք է պետք ու ցանկություն: Եթե գլխավոր դատախազը, ուզենա երկու օրում կարող է այս հարցը լուծել` դատարաններին առաջարկելով վերանայել մեր գործերը: Թե չէ հիմա բերում են մարդասպանության համար դատում են 15 տարով, ավելին, երկու սպանություն կատարողներին են էդքան տալիս, իսկ ցմահների մեջ կան նույնիսկ այնպիսիները, որ ընդհանրապես սպանություն էլ չեն արել: Որտե՞ղ են օրենքն ու արդարադատությունը մեր երկրում»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ