Անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացնելու հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանի և նրա ընկերների մասին հարազատները ոչ մի տեղեկություն չունեն ցայսօր: Հիշեցնենք, որ դեռ Ամանորից առաջ Շանթ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը և Վահե Մկրտչյանը հացադուլ էին հայտարարել: Նրանց արգելել էին տեսակցել իրենց հարազատների հետ, և արգելքը մինչ օրս չի վերացվել: Հացադուլ հայտարարած կալանավորներն ունեն առողջական խնդիրներ:
Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, irates.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Շանթի փաստաբան Ինեսա Պետրոսյանին նույնիսկ թույլ չեն տվել մուտք գործել ՔԿՀ՝ պատճառաբանելով, որ ոչ աշխատանքային օրեր են:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ