Իրանում ձերբակալվել է երկրում ամենահարուստ մարդը՝ գործարար, միլիարդատեր Բաբակ Զանջանին։ Ինչպես հաղորդում է BBC-ն, պաշտոնապես չի հայտարարվում, թե ինչ մեղադրանք է ներկայացված նրան, սակայն վերջերս Իրանի խորհրդարանի պատգամավորների խումբը մեղադրել էր Զանջանիին կոռուպցիայի մեջ։ Ինքը՝ գործարարը, հերքում է բոլոր մեղադրանքները։
Բաբակ Զանջանիի կարողությունը գնահատվում է 10 միլիարդ դոլար, ինչը նա վաստակել է ստվերային ընկերությունների միջոցով անմշակ նավթի վաճառքից։
ԱՄՆ-ն և Եվրամիությունը Զանջանիին ընդգրկել էին իրենց ՙսև ցուցակում՚՝ Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները խախտելու համար։ Այդ պատժամիջոցները սահմանվել էին, որպեսզի Թեհրանին թույլ չտրվի եկամուտներ ստանալ նավթային արդյունաբերությունից։