ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«Բոլորն էլ գիտեն, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու»

«Բոլորն էլ գիտեն, թե ՍԴ-ն ինչ որոշում է կայացնելու»
23.12.2013 | 20:24

ՀՀ ԱԺ-ն 77 կողմ ձայնով վավերացրեց հայ-ռուսական գազային պայմանագիրը, իսկ ԱԺ չորս խմբակցություններ՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, դիմել են Սահմանադրական դատարան՝ հայտարարելով, որ պայմանագրի վավերացման մասին որոշում ԱԺ-ն չի ընդունել: Ի թիվս այլ պատճառների՝ հայտարարության մեջ նշված է նաև, որ ԱԺ հաշվիչ հանձնաժողովը «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով որևէ որոշում չի կայացրել, քանի որ հանձնաժողովի յոթ անդամներից չորսը չեն մասնակցել «ԱԺ կանոնակարգ» օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ մասով կամ 24-րդ հոդվածով նախատեսված որևէ գործընթացի:

Այս ընթացքում հնչել են կոչեր, որ պետք է ԱԺ ընդդիմադիր պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները և մտածեն այլ գործողությունների անցնելու մասին:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը մեր զրույցում նշեց, որ կուսակցությունների գործունեության նկատմամբ հասարակության մեջ կա թերահավատություն, և նման կոչեր հնչեցնելն էլ բնական է համարում:

«Նրանք խնդիր են դրել՝ հասնելու ՍԴ, բայց բոլորն էլ գիտեն, որ ՍԴ-ն հաստատելու է այդ որոշումը»,- ասաց նա:

Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայ հեղափոխական դաշնակցությունը ոտքի չհանեց իր համակիրներին, մուտանտ «Բարգավաճ Հայաստանը», որը նախընտրական շրջանում ավտոբուսներով մարդկանց է տանում իր հանրահավաքներին, չհամախմբեց իր կուսակիցներին: Իսկ դրանք, ըստ մեր զրուցակցի, լուրջ խնդիրներ են: Մանվել Սարգսյանի կարծիքով՝ ԱԺ պատգամավորի մանդատները վայր դնելու դեպքում ընդդիմադիրները կշահեն հասարակության վստահությունը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ