«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը

«Salvador Fest»-ի հաղթողները պատրաստվում են կյանքի կոչել իրենց ծրագրերը
08.12.2013 | 23:24

Դեկտեմբերի 8-ին ամփոփվեցին «Salvador Fest 2013» մտքի փառատոնի արդյունքները։ «Salvador Fest»-ն արդեն երկրորդ տարին անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Մարքեթինգի հայկական ակումբի նախաձեռնությամբ։ Այն համախմբում է մարքեթինգի ոլորտում նորարարական և ստեղծարար գաղափարներ ունեցող երիտասարդներին, նրանց սեփական մտքերն արտահայտելու և իրականություն դարձնելու հնարավորություն է տալիս։ Մտքի փառատոնի ժյուրիի կազմում էին մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։ Վերջինս ծրագրի մասնակիցների համար անցկացրեց նաև վարպետության դասընթաց՝ «Ծրագրի կառավարում» թեմայով՝ ներկայացնելով ծրագիրը կյանքի կոչելու առանձին փուլերը և նպատակին հասնելու արդյունավետ ճանապարհները։

Այս տարի մտքի փառատոնի մասնակիցներն իրենց նախագծերն առաջարկեցին մարքեթինգի այլընտրանքային ուսուցման ոլորտում: Դրանցից 10-ն անցան եզրափակիչ փուլ։ Ժյուրիի անդամների ձայները բաշխվեցին հավասար, և «Salvador Fest 2013» մտքի փառատոնում հաղթող ճանաչվեցին Ելենա Դավթյանն ու Նարեկ Ղազարյանը՝ ստանալով դրամական պարգևներ։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը ողջունեց միջոցառման ընտրված ձևաչափը։ Նա կարևորեց երիտասարդների մասնագիտական համախմբումը. «Նման հավաքների, քննարկումների ու մասնագիտական վեճերի ընթացքում են գեներացվում լավագույն մտքերը։ Միտքն ամենաթանկ բաներից մեկն է աշխարհում։ Հետաքրքիր գաղափարները պահանջված են ամենուր, և ուրախալի է, որ մենք ստեղծարար գաղափարներով զինված երիտասարդների պակաս չունենք»։

Մարքեթինգի հայկական ակումբի ղեկավար Տարոն Պարսամյանն էլ շեշտեց, որ նման փառատոները երիտասարդ մարքեթոլոգներին հնարավորություն են տալիս տեսանելի լինել պատենցիալ գործատուների առջև, ինչպես նաև իրականացնել սեփական ծրագրերը։ Բացի բուն մրցույթից, մասնակից երիտասարդները լրացրին IQ-marketing թեստը, որի հաղթողները նույնպես ստացան նվերներ։

«Salvador Fest 2013»-ի հաղթողներից Ելենա Դավթյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրայում։ Իր ծրագրում Ելենան առաջարկել էր գործատուի մոտ ուսանողական մասնագիտացած փոքր խմբերի գործնական աշխատանք, ինչի շնորհիվ ուսանողները կկուտակեն հմտություններ, իրենց ուժերը կներդնեն տվյալ կազմակերպության զարգացման գործում, ինչպես նաև աչքի կընկնեն գործատուի առջև։

Դիտվել է՝ 2087

Մեկնաբանություններ