Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Կիևի Ոստիկանությունը հարուցել է 26 քրեական գործ` ծեծի ենթարկված լրագրողների փաստի առթիվ

Կիևի Ոստիկանությունը հարուցել է 26 քրեական գործ` ծեծի ենթարկված լրագրողների փաստի առթիվ
04.12.2013 | 11:51

Կիևի ոստիկանությունը հարուցել է քրեական գործ` 26 բողոքների հիման վրա, որի համաձայն, Կիևում ընթացող բողոքի ակցիաներին հետևող լրատվամիջոցները քաղաքի կենտրոնում հարձակման են ենթարկվել իրենց աշխատանքը կատարելիս:

Ինչպես փոխանցում են տեղի ԶԼՄ-ները, երկու դեպք հետաքննում է ՈՒկրաինայի ՆԳՆ-ն, իսկ մնացածը` դատախազությունը:
Տուժած լրագրողների անունները հայտնի են: Շուրջ հիսուն անուններից կազմված ցանկը պատրաստել է ուկրաինացի լրագրող Զոյա Կազանժին: Մանրամասները տեղադրված են համացանցում:
Ըստ այդ տվյալների, նրանց մեծ մասը ծեծվել է ոստիկանության աշխատակիցների, հիմնականում` «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումների զինծառայողների կողմից, որոնք անտեսել են նույնիսկ լրագրողական փաստաթղթերը: Ակցիաների ընթացքում իրենց աշխատանքի պահին հաճախակի ծեծի են ենթարկվել օպերատորներն ու լուսանկարիչները, որոնց ոստիկանությունը պահանջել է դադարեցնել նկարահանումները:
Նշվում է, որ լրագրողների հետ զինվորականների հարվածի տակ են ընկել նաև միջազգային կազմակերպությունների` Reuters, Associated Press, Agence France-Presse, հրատարակչության ու եվրոպական Pressphoto գործակալության ներկայացուցիչներ և մի խումբ ռուս լրագրողներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2367

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ