Սահմանադրական բարեփոխումների նախնական տարբերակը դեկտեմբերի 15-ին պետք է ավարտված լինի` Առաջին լրատվականի թղթակցին ասել է արդարադատության նախկին նախարար, ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը: Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն այս փուլում քննարկում է ստացած առաջարկները: Հանձնաժողովն այժմ գաղտնի է պահում, թե ինչ առաջարկներ են ստացել, ովքեր և որ գերատեսչություններն են ներկայացնում առաջարկությունները: Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 15-ին: