ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փտած, անփառունակ քաղաքական գործիչները հերթական անգամ խաբեն ժողովրդին

Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փտած, անփառունակ  քաղաքական գործիչները  հերթական անգամ խաբեն ժողովրդին
26.04.2013 | 00:41

Եվ այդպես, քառորդ դար այլասերման ճանապարհով անցած ՀՀՇ-ն դարձավ ՀԱԿ, մոռանալով, որ անունը փոխելով ամանի միջինը չի փոխվում: Իսկ ամանի միջինը նույնն է, որի համից ու հոտից ժողովուրդ կոչվածը կշտացել է: Եվ այդպես, ծնվեց ՀԱԿ-ը` հայ ժողովրդի ապագա վառ հայրենասերների քաղաքական նոր ուժը, որը ջանասիրաբար պատրաստվում է փոխարինելու հայրենասիրաբար հայրենիքը թալանող նախկին պարտայգենոսեներին: Իհարկե, եթե Սերժ Սարգսյանի կառավարումից հետո չգան անբիծ, մաքուր անցյալ ունեցող թեկուզ և անհայտ, բայց իրոք հայրենասեր և ոչ թե գիտական ճառեր ասող ինչ-որ անդեմ կառավարողներ: Այստեղ տեղին է հարցնել, ա՜յ մեծապատիվ պարոններ, դուք, որ միշտ շեշտում եք այս երկրի աղքատ լինելու մասին, ինչո՞ւ եք այդքան գիշատիչ ցանկությամբ ձգտում կառավարման աթոռներին: ՈՒրեմն երկիրն աղքատ չէ, պարզապես ջահել ժամանակ պոնչիկով կշտացած ձեր ստամոքսն այնքան է մեծացել, դարձել դանայան մի տակառ, որ երբեք լցնել հնարավոր չէ: ՀԱԿ-ի հիմնադիր ժողովից մի դրվագ ցուցադրվեց հայկական հեռուստաալիքներից մեկով, և էկրանին երևաց ոչ այլ ոք, եթե ոչ ՀՀ «հիմնադիր» նախագահ (ականջդ կանչի, իջևանցի), իսկ իրականում` Հայաստան հարուստ երկրի քայքայման, թալանի, ընտրակեղծիքների, արյամբ իշխանության եկած և շարունակ ժողովրդի արյան ծարավի նորին մեծություն Լևոն Տեր-Պետրոսյանը: Եվ այդ նորին մեծությունն ասում էր, որ աղոթքը քաղաքական կատեգորիա չէ (ճիշտ է, միայն արյուն թափելն է քաղաքական կատեգորիա), կարծես պատմության մեջ քիչ են առանց արյան հեղափոխությունները: Միայն մեկ օրինակ` Մահաթմա Գանդին և Հնդկաստանի անկախացումը վկա: Բոլորովին թարմ օրինակ, որ կատարվեց մեր հարևան երկրում` Վրաստանում: Բայց քանի որ ՀՀՇ-ն, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանը, իշխանության էր եկել արյամբ, ազգային զգացմունքների վրա խաղալով, և երբ կարճ ժամանակում նրա քաղաքական թիմը ենթարկվեց քաղաքական բանկրոտի, իշխանությունը պահելու համար դիմեց կեղծիքների, բայց դա երկար քաղաքական կյանք չապահովեց նրա համար: Իշխանության առաջին տարիները շուտ անցան: Կոմունիստների հանդեպ շարունակական վայրահաչությունն արդեն անկարող էր ապահովելու ժողովրդի բարեկեցությունը: Տասը տարվա ընդհատակից լույս աշխարհ եկած նախկին «հիմնադիրը» ստեղծեց ՀԱԿ, որը մեկ-երկու տարի հետո կազմալուծվեց: Բայց ավելի լավ է խոսքը տանք երբեմնի մոլի լևոնական, ՀՀՇ-ական Հովհաննես Իգիթյանին. «ՀԱԿ-ի ճգնաժամը հաղթահարելու համար փակվեց այն կուսակցությունը, որ ճգնաժամ չուներ»:
Եվ այդպես ուրիշների ոչնչացումով ծնվեց ՀԱԿ կուսակցությունը, որը, մեր կարծիքով, կգոյատևի, մինչև կհնչի տերողորմյան: Իսկ որ ժողովուրդն այլևս չի կարող իր հարցերը լուծել արտագաղթի միջոցով, դա միանշանակ է: Մեր ժողովրդի դարավոր էությունն է դա: Զսպանակվել, զսպանակվել մինչև պայթելու աստիճանը: Վերջին ընտրությունները վկայեցին, որ պրկված զսպանակի ժամը եկել է: Այդ ժամը կախված է նաև իշխանություններից. կամ կպարպեն այդ պրկվածությունը ռադիկալ բարեփոխումներով, կամ էլ… Այդպես շարունակել այլևս հնարավոր չէ: Իշխանությունները չպետք է թույլ տան, որ փտած, անփառունակ քաղաքական գործիչներն իրենց երևացող կանաչ շիվերով հերթական անգամ խաբեն ժողովրդին:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3444

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ