«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Նախագահի քաղաքական պատվերն ու «քարտ բլանշը»

Նախագահի քաղաքական պատվերն ու «քարտ բլանշը»
18.09.2012 | 02:38

Սեպտեմբերի 15-ին կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը բավականին անակնկալ էր, թեև այն ոչ մի նոր բան չբացահայտեց. նախագահն ասաց այն, ինչ բոլորս շատ լավ գիտեինք, ինչի մասին մամուլն ամեն օր գրում ու քննարկում է։ Ի վերջո, ի՞նչ էր սա, քաղաքական PR ակցիա՞ նախագահական ընտրությունների շեմին, թե՞ պարտադրված քայլ։ Այս հարցով դիմեցինք քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ։

-Նախընտրական պայքարը Հայաստանում շատ վաղուց արդեն սկսվել է, և ցանկացած նման ելույթ, այցելություն գործարաններ պետք է դիտարկել նաև որպես PR միջոցառումների շարք,- նշեց Վ. Հակոբյանը։- Սակայն չեմ կարծում, թե շաբաթօրյա խորհրդակցությունը միայն PR-ով էր պայմանավորված։ Նախագահը կոնկրետ այժմեական քաղաքական խնդիրներ է լուծում։ Վերջին շրջանում բացահայտվեցին բավականին աղմկահարույց կոռուպցիոն գործարքներ. մի կողմից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնանկությունը, որ կապվում է գոմեշի մսի սկանդալային հայտնի պատմության հետ, մյուս կողմից, Նյու Յորքի դաշնային դատարանի վճիռը, որով ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը պետք է 37,5 մլն դոլար վճարի «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին: Ես չէի ուզենա այս վերջին հարցը դիտարկել իրավական հարթությունում, մի բան, սակայն, ակնհայտ է` տուգանքի չափով ամերիկացիներն ակնարկում են, որ այդպիսի գումարները միայն մի նախարարի ախորժակով չեն սահմանափակվում և, ըստ էության, համակարգային կոռուպցիայի տպավորություն են թողնում։ Թե՛ ամերիկյան կողմը, թե՛ միջազգային աշխարհաքաղաքական այլ կենտրոններ սկսել են ակնարկել, որ կոռուպցիան Հայաստանում բավականին լուրջ չափերի է հասել, և շատ հստակ են միջազգային ազդակները՝ այս հարցում երկրում կարգուկանոն հաստատելու։ Օրերս Ժիրինովսկին, որ համարվում է Կրեմլի ոչ պաշտոնական խոսափողը, մոսկովյան հանրահավաքի ժամանակ հայ օլիգարխներին կոչ արեց ավելի շատ փող ծախսել զինված ուժերի վրա։ Հաշվի առնելով, որ բանակը հիմնականում ռուսական վեկտորի հետ է կապվում, սա նշանակում է, որ ռուսական կողմը ոչ ուղղակիորեն ակնարկում է, որ իրենք այլևս փող չեն տալու Հայաստանում ինչ-ինչ ծրագրեր իրականացնելու համար, և ֆինանսավորման աղբյուրներ պետք է փնտրել Հայաստանի ներսում։ Ի լրումն այս ամենի՝ նշենք, որ հասարակության շրջանում նույնպես բավականին մեծ դժգոհություններ կան կոռուպցիայի հետ կապված։

-Սպասե՞նք, որ առաջիկայում «խոշոր ձկներ» կհայտնվեն «զոհասեղանին»։
-Նախընտրական տրամաբանությունը դա է հուշում, առավել ևս, որ նախագահը քաղաքական պատվերն արդեն իջեցրել է։ Սերժ Սարգսյանն այդպիսով ազատություն է տալիս իրավապահ մարմիններին։ Խոշոր բացահայտումների ականատես կլինենք, բայց թե ինչ տրամաչափի կլինեն այդ գործիչները, կյանքը ցույց կտա։ Պարզ է մի բան` իրավապահ մարմիններին «քարտ բլանշ» է տվել նախագահը։ Դժվարանում եմ ասել՝ բացահայտումները կլինեն մոտակա օրերին՞, թե՞ ամիսներին. Հայաստանը մի քիչ տարօրինակ երկիր է։ Առաջին անգամ չէ, երբ ինչ-որ լուրջ հարց է բարձրացվել, թվացել է, թե պետք է լուծում տրվի, բայց այն այդպես էլ քնեցվել է։ Վերջին 2-3 տարում Վերահսկիչ պալատը բազմաթիվ լուրջ բացահայտումներ է կատարել, սակայն դրանք ոչ մի էական հետևանք չեն ունեցել։ Նույն նախագահը բերեց Խաչիկյանի օրինակը, բայց այդ օրինակի հետևանքն ի՞նչ եղավ։ Որքան գիտեմ, որևէ լուրջ միջոց ո՛չ այդ մարդու նկատմամբ, ո՛չ էլ համակարգում չձեռնարկվեց։ Ես հուսով եմ՝ այս անգամ գոնե բարձրացված հարցերը ոմանց համար լուրջ հետևանքներ կունենան, և համակարգում որոշակի կարգավորումներ կլինեն։

Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 9065

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ