26.06.2020|
19:41
Երբ իրավաբան մարդը վրդովվում է այն հարցից, թե ինչու է անգործության պատճառով աշխատավարձ ստանում, հետո էլ ասում է, թե «որպես ՀՀ քաղաքացի` մտածե՞լ ենք այն մասին, թե ինչով է ապրում այդ դատավորը, ուրիշ ի՞նչ եկամուտ ունի», ուզում ես հասկանալ նախ այս մարդն ընդհանրապես իրավաբանության հետ ինչ կապ ունի, հետո էլ որպես բարձրագույն դատարանի դատավոր, նա երբևէ մտածե՞լ է, թե ինչպես են ապրում այն հարյուր հազարավոր մասնագետներ, որոնք միակ եկամտի աղբյուրից էլ են անգամ զրկված։