02.01.2014|
13:21
«Պապ ջան, սիրում եմ քեզ, դուխով եղիր, Նոր տարիդ շնորհավոր, քեզ առողջություն»: Ընդամենը այսքան բան պիտի ասեր Շահեն Հարությունյանը իր ԱԱԾ-ի նկուղում փակված հորը` Շանթ Հարությունյանին, և այս մի նախադասության համար նրան երեկ օրենքի պահապանները գցել են գետնին, խոչընդոտել նրա` ՀՀ Սահմանադրությամբ ամրագված` ազատ տեղաշարժվելու իրավունքը: Շահենն, ի վերջո, բարձրախոսով հորը շնորհավորել է, քանի որ Ազատության հրապարակից մեկնարկած «Հանուն ազատ անկախ Հայաստանի» կարգախոսով երթի մասնակիցներին վերջում թույլ են տվել մոտենալ ԱԱԾ շենքին: Ոստիկանները հրել-գցել են նաև Շանթ Հարությունյանի կնոջը` Ռուզան Բադալյանին, հրմշտոցի ժամանակ պոկել ակտիվիստներից մեկի պայուսակը