Հոկտեմբերի 9-ին Եվրախորհրդարանը կքննարկի մի բանաձև, որը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ Եվրախորհրդարանի պատգամավորները «կտրականապես դատապարտում են» Բիձինա Իվանիշվիլիի անձնական դերը «շարունակվող քաղաքական ճգնաժամը կազմակերպելու և Վրաստանի արևմտամետ կուրսը հօգուտ Ռուսաստանի համակարգված սաբոտաժի ենթարկելու համար»։               
 
  • Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն

    Ազատությունից զրկելու հետ կապված պատիժների կիրառման նվազեցումը եվրոպական ստանդարտների համաձայն

    25.04.2014| 13:46
    Ապրիլի 23-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են երկու հետազոտություններ՝ «Հայաստանում հանցավորությանը և կրկնահանցագործությանը նպաստող գործոնների որակական և քանակական հետազոտությունը» և «Ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և պրոբացիայի ծախսային և սոցիալական արդյունավետությունը», որոնք իրականացվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և ՀՀ դատական դեպարտամենտի օժանդակությամբ:
  • Եվ ո՞վ է խոսում Սահմանադրությունից

    Եվ ո՞վ է խոսում Սահմանադրությունից

    22.04.2014| 16:20
    ՀՀ երկրորդ նախագահը արձագանքել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին: Սահմանադրության նկատմամբ հարգանքի, նրանում փոփոխություններ կատարելու զգուշության և այլնի մասին խոսել է մեկը, ով ՀՀ գերագույն օրենքի խախտմամբ դարձավ երկրի նախագահ:
  • «Գուցե ավելի ճիշտ կլիներ գնդակահարել բոլորին և վերջ տալ այս տրագիկոմեդիային»

    «Գուցե ավելի ճիշտ կլիներ գնդակահարել բոլորին և վերջ տալ այս տրագիկոմեդիային»

    21.04.2014| 21:04
    Irates.am-ի էլեկտրոնային հասցեին «Յուրաքանչյուրը կարող է փոխվել» վերտառությամբ ցմահ դատապարտվածներից նամակ է ստացել, որտեղ դատապարտվածներն իրենց խնդիրներն են ներկայացնում վաղաժամկետ ազատման իրավունքի առնչությամբ:
  • Վարչական տույժ՝ Շանթի նկարի համար

    Վարչական տույժ՝ Շանթի նկարի համար

    21.04.2014| 13:24
    Հայաստանում նույնիսկ արվեստագետների քաղաքացիական դիրքորոշում հայտնելն է դարձել խնդիր իշխանությունների համար: Ամիսներ առաջ, երբ կալանավորեցին Երևանի կենտրոնում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանին ու իր համախոհներին, «Արտ լաբորատորիա»-ի չորս արվեստագետներ Շանթի նկարի տրաֆարետները տարածեցին Երևանի կենտրոնական վայրերում:
  • ԱՄՆ-ում «Հայկական ուժ» խմբավորման պարագլուխը մեղավոր է ճանաչվել

    ԱՄՆ-ում «Հայկական ուժ» խմբավորման պարագլուխը մեղավոր է ճանաչվել

    21.04.2014| 11:55
    Ինչպես հայտնում է Բի-Բի-Սի-ն, Լոս Անջելեսի դաշնային դատարանում ավարտվել է 38-ամյա Մհեր Դարբինյանի գործով դատական գործընթացը։ Մեղադրյալին ընդհանուր առմամբ սպառնում է մինչև 973 տարվա ազատազրկում։
  • Բելառուսում հերթական մահապատիժն է իրականացվել

    Բելառուսում հերթական մահապատիժն է իրականացվել

    20.04.2014| 14:50
    Մինսկում գործող «Վյասնա» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է, որ Բելառուսում ևս մեկ դատապարտյալ է մահապատժի ենթարկվել։
  • Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացվեց ԵՊՀ-ում

    Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը ներկայացվեց ԵՊՀ-ում

    19.04.2014| 13:19
    Ապրիլի 17-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստը:
  • Ապրիլի 16-ին  ՀՀ ոստիկանությունը կդառնա 96 տարեկան

    Ապրիլի 16-ին ՀՀ ոստիկանությունը կդառնա 96 տարեկան

    15.04.2014| 11:43
    Հայաստանի ոստիկանությունն այս 96 տարում, հավատարիմ իր առաքելությանը, ծառայել և ծառայում է օրենքին ու ժողովրդին: Պատշաճ ձևով իրականացնում է իրավակարգի ամրապնդումը, հասարակական կարգի պահպանումը և հանցավորության դեմ պայքարի գործը: Աճել և աճում է ոստիկանությանը վստահողների թիվը, բարձրացել է ոստիկանության գործունեության հանրային վերահսկողությունը: Կատարվում է հանրային պահանջը, արդարացվում են քաղաքացիների ակնկալիքները բոլոր ուղղություններով, ապահովվում է քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումը:
  • «Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է  Սահմանադրությանը հիմնավորապես  հակասող և անվավեր»

    «Պարտադիր բաղադրիչը ճանաչվել է Սահմանադրությանը հիմնավորապես հակասող և անվավեր»

    15.04.2014| 11:22
    Թվում էր, թե ՍԴ-ի որոշումից հետո կրքերը պետք է հանդարտվեն, և պարտադիր կուտակային համակարգում փոփոխություններ մտցվեն ի շահ ժողովրդի։ Սակայն կրքերը շարունակում են բորբոքվել, ՍԴ-ի հայտնի որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում պետական այրերը, ինչը խառնաշփոթ է ստեղծել գործատուների շրջանում։ Ի վերջո, մարդիկ ուզում են հասկանալ՝ ո՞րն էր ՍԴ-ի որոշումը։ Պե՞տք է մինչև սեպտեմբերի 30-ը շարունակել վճարների կատարումը, թե՞ ոչ։
  • Գործող օրենքով  ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել

    Գործող օրենքով ԱԺ նախագահը կարող է պատգամավոր չլինել

    15.04.2014| 11:04
    Վարչապետի ընտրության ինտրիգի հանգուցալուծումից հետո հաջորդը հանրապետության երկրորդ դեմքի` ԱԺ նախագահի հարցն է: Այս առումով ուշագրավ նրբություն կա Սահմանադրության մեջ: Մինչ այդ արձանագրենք, որ, ըստ ընթացակարգի, ԱԺ-ն կարող է առանց ղեկավարի աշխատել մեկ տարի և ավելի: Այսինքն, այս քառօրյայում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ, բայց քառօրյայից քառօրյա հետաձգվել: