24.06.2014|
15:16
«Պայմանական վաղաժամկետ ազատման հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ պայմանական վաղաժամկետ ազատման անկախ հանձնաժողովում ներկայացված են ուժային կառույցների և պետական ապարատի ներկայացուցիչներ, որոնք առաջնորդվում են պատժիչ սկզբունքներով և չեն կարողանում գնահատել դատապարտյալի ուղղման հնարավորությունները: