24.07.2020|
00:33
«Հայաստանի հետ բարեկամության ու համագործակցության ընկերություն» միջտարածաշրջանային հասարակական կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում 2020 թ. հուլիսի 17-ին Մոսկվայի Կալուգայի խճուղուն հարակից, «Կիևյան հրապարակ» ընկերության ադրբեջանական ծագմամբ տերերին պատկանող «Ֆուդ սիթի» մեծածախ-մանրածախ պարենային կենտրոնում հայկական ապրանքների վաճառքն արգելելու փաստերին, ինչպես նաև ս.թ. հուլիսի 19-ին Վորոնեժ քաղաքում վանկարկող, ազդանշաններ տվող, Ադրբեջանի Հանրապետության դրոշներով ճանապարհ վազող, բարձրաձայն ադրբեջանական երաժշտություն սփռող, դրանով միլիոնանոց քաղաքի կենտրոնում երթևեկությունը կաթվածահար անող և հասարակական կարգը խանգարող ադրբեջանցիների ավտոշարասյան ցուցադրական երթին պետական ու քաղաքային համապատասխան կառույցների պատշաճ արձագանքի բացակայության կապակցությամբ։