23.10.2013|
17:30
Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա դաշնակահարուհի Արուս Աճեմյանի մենահամերգը։ Այն կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Արուս Աճեմյանը 1996 թվականից հանդես է գալիս մենահամերգներով Հայաստանում և արտերկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս, Չինաստան, Կանադա, Գերմանիա, Լեհաստան և Շվեյցարիա: 2003-ին Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում` ծրագրում ունենալով Շոստակովիչի թիվ 1 և Հայդնի ռե մաժոր կոնցերտները: