06.01.2013|
16:01
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այսօր Դամասկոսում ելույթ կունենա, որի ընթացքում ակնկալվում է, որ հանդես կգա ներքին ճգնաժամի հաղթահարման նախաձեռնությամբ։ ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկրի ղեկավարն իր ելույթում կանդրադառնա Սիրիայում և Մերձավոր Արևելքում ընթացող վերջին զարգացումներին։