Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Խոշոր բախումներ տեղացիների և գաղթականների միջև Անգլիայում

Խոշոր բախումներ տեղացիների և գաղթականների միջև Անգլիայում
04.08.2024 | 22:02

Իրավիճակը Անգլիայի խոշոր քաղաքներում կտրուկ սրվել է գաղթականներից մեկի կողմից տեղացի 3 երեխաների սպանությունից հետո:

Տեղացիները գաղթականների դեմ խոշոր հանրահավաքներ են անում, իսկ գաղթականներն էլ հավաքվելով խմբերի բացականչում են «Ալլահ ակբար», բացահայտ սպառնում են տեղացիներին:

Մանչեսթերում, Պորտսմութում և այլ քաղաքներում արձանագրվել են բախումներ և մեքենաներ այրելու դեպքեր:

Իլոն Մասկն ասել է, որ Մեծ Բրիտանիան ընդամենը մեկ քայլ է հեռու քաղաքացիական պատերազմից:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 415

Մեկնաբանություններ