ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Համարձակվել են, ի վնաս իրենց բիզնես շահերի, լինել ըմբոստ

Համարձակվել են, ի վնաս իրենց բիզնես շահերի, լինել ըմբոստ
14.06.2024 | 14:40

GG-ի Grigorian Khachatur «Եթե Հայ ես, արի Բաղրամյան» գրառման համար մասսան էդ ինչ մի ոգևորվել է ոգևորվել։ Խաչատուրի ազնիվ ճիչից վիրավորվածների մեծ մասի մոտ չգտա ոչ մի հետք, երբ կվիրավորվեին՝

- Ցեղասպանությունը ժխտելուց։

- Եռաբլուրի Տղերքին «իրենց հայրենիքը թողած՝ օտար հողի համար աչք դրածների» դասելուց։

- Արարատը ոչ հայկականության քաղաքակրթական սիմվոլ համարելուց։

- Համալսարանը «փախստականների ճամբար» հայտարարելուց ու համալսարանի շենքը արժեք համարողների վրա հավաքական ղժժալուց։

Մի խոսքով, բոլոր սրանց հակահայկականությունները հիմա չշարադրեմ։ Մի հին անեկդոտ կա, ասում է՝ «արա գա…ոն», պատասխանում է՝ «գա…ոնը հասկացանք, արան ո՞րն էր»։ Հիմա Ցեղասպանության ժխտումը հասկացողը ոգևորվել է «Հայ ես, արի» արտահայտությունից։ Ու էն դեպքում, երբ «Հայ ես, արի» արտահայտությունը արվել է հակահայկականության դեմ պայքարի կոնտեքստում։ Բա կարող է՞ գիտեք մեր պայքարը կառավարության կողմից վարվող մանդարինի ներկրման քաղաքականության դեմ է։ Մեր պայքարը հենց վերը նշված հակահայկականության դեմ է, ու նորից եմ կրկնում, արտահայտությունը հենց էս կոնտեքստում էլ արվել է։

Խաչատուրը ՏՏ-ի այն շատ քիչ անձանցից է, ովքեր համարձակվել են, ի վնաս իրենց բիզնես շահերի, լինել ըմբոստ։ Իսկ ընդհանրապես, ՏՏ-ի մեծ ամոթն է իրենց կողմից այսպիսի լռության դրսևորումը։ Ու դու կարող ես համաձայն չլինել Խաչատուրի քաղաքական հայացքների հետ, բայց միայն նրա համար, որ նա միջակություն չի ու համարձակության կրող է, պետք է հարգես նրան։ Չնայած, հարգելն էլ էլի թողնում եմ ձեր խղճին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5060

Մեկնաբանություններ