Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Հայաստանի արտաքին քաղաքականության բացակայության հետևանքը

Հայաստանի արտաքին քաղաքականության բացակայության հետևանքը
14.05.2024 | 16:40

Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների, թերևս, գլխավոր բնութագրիչը։

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը Ալիևի հետ հանդիպելուց հետո գրել է, որ Հայաստանի ու Արդբեջանի միջև մեկնարկած սահմանազատման գործընթացը ճիշտ ու կառուցողական քայլ է։

Ու ոչ մի խոսք նույն ԵԱՀԿ կողմից մշակված ու ընդունված սահմանազատման մեթոդաբանության կոպտագույն խախտումների մասին։ Ոչ մի խոսք սահմանազատումը միջազգային իրավունքի շրջանակներում անցկացնելու անհրաժեշտության մասին։

Իրականում սա ոչ միայն երկակի ստանդարտների դրսևորում է, այլև տվյալ միջազգային կառույցի ինքնավարկաբեկում։

Մյուս կողմից, սա նաև Հայաստանի արտաքին քաղաքականության բացակայության, միջազգային կառույցների հետ աշխատանք չտանելու ուղիղ հետևանք է։

Աշխատել է պետք։

Հուսով եմ, դեռ ժամանակ ունենք։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ