Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Մենք պասիոնարության դեֆիցիտ ունենք, որը լրացվում է տոտալ կոնֆորմիզմով

Մենք պասիոնարության դեֆիցիտ ունենք, որը լրացվում է տոտալ կոնֆորմիզմով
20.03.2024 | 15:09

«Աշխարհաքաղաքականություն» եզրույթը շատերը սխալ են ընկալում, անգամ՝ մասնագետ-քաղաքագետները: Այստեղից էլ՝ աղավաղված, խիստ մակերեսային պատկերացումները մեզանում և մեր շուրջ տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ:

Աշխարհաքաղաքականության դասական սահմանումը կենսական տարածության ընդլայնումն է, հետևաբար՝ տարածքային մտածողությունը: Վերջինիս բացակայությունը, ըստ դասական աշխարհաքաղաքագիտության, տանում է պետությունը վախճանի:

Տարածքային մտածողությունը, իր հերթին, ենթադրում է.

ա. սեփական սահմանների պահպանում, հնարավորության դեպքում՝ ընդլայնում (ոչ միայն ռազմական, այլ նաև մշակութային, տեղեկատվական, տնտեսական էքսպանսիայի տեքսով),

բ. ներքին գաղութականացում, այսինքն՝ պետական սահմաններիդ մեջ առկա տարածքի հավասարաչափ զարգացում, ներքին ինտեգրում:

Ասել, որ թե՛ առաջինի, թե՛ երկրորդի մասով ունենք խնդիրներ, կնշանակի՝ ոչինչ չասել:

Աշխարհաքաղաքականությունը սովորեցնում է, որ միջպետական սահմանը ոչ միայն աշխարհագրական ու քաղաքական, այլ նաև բնական օրգան է՝ քո քաղաքակրթական օյկումենան սահմանող: Խախտելով այդ սկզբունքը՝ պետությունը դանդաղ ինքնասպանություն է գործում:

Դասական աշխարհաքաղաքականությունը սովորեցնում է նաև, որ տարածքային մտածողության կրող պետք է լինի ոչ միայն իշխող էլիտան, այլև՝ ժողովուրդը: Խոսքը պասիոնարության մասին է, որը և սահմանում է տվյալ երկրի զարգացման մետակոնցեպտը: Կարող ես ունենալ շատ նավթ ու գազ, ելք դեպի ծով կամ կենտրոնական ցամաքային դիրք: Այդ ամենն առոչինչ է, եթե չկա պասիոնարություն, որի նկատմամբ քաղաքական կառավարման ձևը, քաղաքական ռեժիմը ունեն ածանցյալ նշանակություն:

Եվ այս առումով մենք կրկին դեֆիցիտ ունենք: Պասիոնարության դեֆիցիտ:

Դեֆիցիտ, որը լրացվում է տոտալ կոնֆորմիզմով:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2056

Մեկնաբանություններ

data-href="https://www.irates.am/hyO閾忓啫宕礝閾忓鍩€閻炲矁妾堕挊婕侀搹/1555979282" data-send="false" data-layout="button_count" data-show-faces="false">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Նավ­թա­հան­քե­րի գե­նե­րալ­նե­րի» այսրոպեական խրախ­ճան­քը
«Նավ­թա­հան­քե­րի գե­նե­րալ­նե­րի» այսրոպեական խրախ­ճան­քը