Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ անցյալ շաբաթ Իրանի բալիստիկ հրթիռների գրոհը «նույնիսկ չի շոշափել» իսրայելական օդուժի հնարավորությունները և խոստացել է, որ Իսրայելը չի վարանի պատասխանել իր թշնամիների նմանատիպ հարձակումներին: «Նա, ով կարծում է, որ Իսրայելի վրա հարձակվել փորձելով, մեզ հետ կպահի պատասխան գործողություններից, պետք է տեսնի, թե ինչ է կատարվում Գազայում և ինչ է տեղի ունենում Բեյրութում»,- ասել է Գալանտը։               
 

Ոտքի՛, Հայաստա՛ն

Ոտքի՛,  Հայաստա՛ն
23.09.2023 | 10:25

Հանրապետության ոստիկանական ուժերը կենտրոնացված են մայրաքաղաքում, որոնք դաժան ու սանձարձակ տեռոր են ծավալել Երևան քաղաքում։ Սրանք դեռ էն գլխից թլպատված են իշխանության ձեռամբ։

Անհրաժեշտ է անհնազանդության ակցիաներ ձեռնարկել հանրապետության ողջ տարածքում` շրջաններում և մարզերում։

Ոստիկանության ուժերը պիտի ջլատել։

Մանկուրտ ոստիկանությունը չի կարող ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ