ՈՒրեմն, ուժեղ քաղաքագետ կա Նոր Հայաստանում, անունը՝ մկրտչյան հարություն, փաշինյան նիկոլի ազնիվ ու արդար թերթին հարցազրույցներ ա տալԸմ, բնականաբար, ժողվարչապետի ճաշակով:
ՈՒշադիր նայեք սույն ոչխարի դեմքին, և երբ կարդաք, թե ինչ է սա ասԸմ, կհասկանաք, որ սրա հայրն էլ է ոչխար, ինչպես և ժողվարչապետի խմբագրության բոլոր անդամները, որոնք նման դեգեներատություն են թույլ տվել:
Սա ասԸմ ա.
«Ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի համար Արցախը դարձել է բութ գործիք, մահակ՝ ՀՀ-ի գլխին հարվածելու համար».
Բնականաբար, էսքանից հետո հարցազրույցի տեքստն այլևս պետք չէ կարդալ, պետք է հիշել միայն, որ «Նոր Հայաստանի» ժողվարչապետը համեմատաբար վերջերս է իմացել, որ Հոլանդիան և Նիդեռլանդները տարբեր պետություններ չեն…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ. 1
փաշինյան նիկոլի կրթվածության մակարդակին համապատասխան անձանց համեստորեն հուշեմ, որ «տանդեմ» եզրույթը նախատեսում է ընդամենը երկու տարր, երկու մասնակից, եթե կա երրորդը, դա արդեն տանդեմ չէ: Այսինքն, ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմ բնության մեջ լինել չի կարող, դա արդեն եռյակ է, ավելի ինտելիգենտ ձևով կարելի է տրիո անվանել:
Հ.Գ. 2
Հիշու՞մ եք Էլդար Ռյազանովի հիանալի ֆիլմը Իգոր Իլյինսկու և Լյուդմիլա Գուրչենկոյի մասնակցությամբ, որտեղ Իլյինսկու հերոս Սերաֆիմ Իվանիչ Օգուրցովն ասում է. «Прибавьте много людей, будет большой массовый квартет»:
1957-ից ի վեր սովետական մտավորականությունը ծիծաղելուց չէր հոգնում այդ անասունի վրա:
Բայց ու՞մ մտքով կարող էր անցնել, որ այդ խայտառակությունը կտեսնենք անկախ, հպարտ Հայաստանի ժողվարչապետի մասնակցությամբ:
Բա՜…