-
17.12.2023|
22:27
Եղբայրս իր ընկերների հետ մեքենայով բարձրանում են Կարմիր սար որսի:
-
16.12.2023|
10:05
Օրենքով գողերի ֆենոմենի մասին ես չէ, որ պիտի խոսեմ։
Ո՛չ էլ գովազդում եմ։
Պարզապես ՌՈՒԴՈԼՖ ՕԳԱՆՈՎԸ, իսկապես, արժանահիշատակ անհատականություն էր։
Այս հոդվածը գրել էի նրա 70-ամյակին։
Այսօր լրանում է Ռուդիկի 77-ամյակը։ Հենց նրա շնորհիվ էր, որ 90-ականների սկզբին Մոսկվա բռնագաղթած ղարաբաղցիների կապիտալը չկորավ։
-
14.12.2023|
16:22
Երևի շատերը չգիտեն, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Սովետմիությունը ոչ միայն Գերմանիայի դեմ է կռվել, այլ մինչ այդ՝ նաև Ֆինլանդիայի: Որպեսզի շատ երկար չգրեմ՝ Սովետը ցանկանում էր Ֆինլանդիայից երաշխիքներ ստանալ, որ իր վրա հնարավոր հարձակման դեպքում Ֆինլանդիայի տարածքը երրորդ երկրի կողմից չի օգտագործվի իր դեմ: Նույնիսկ տարածքների փոխանակում էր առաջարկում:
-
13.12.2023|
18:01
Ինչո՞ւ ենք մոռանում, որ մինչև Անիի կործանումը հայ իշխանները վաճառում էին իրենց հայրենի կալվածքները և լքում այն։
-
11.12.2023|
06:55
1988-ի մայիսին էր: Դեռևս նոր-նոր իր գործունեությունը սկսող Արցախի հեռուուստատեսության համար հաղորդում էի պատրաստում խորհրդային տարիներին Ղարաբաղում շեն բնակավայրի համբավ վաստակած, բայց այդ ժամանակ արդեն գրեթե անմարդաբնակ (գյուղում ապրում էին միայն մեղվաբույծ Ալյոշան և իր կինը) Սխտորաշենի մասին: Ի դեպ, դա այն գյուղն է, որի մերձակայքում է գտնվում հանրահռչակ 2000-ամյա տնջրի ծառը:
-
10.12.2023|
10:05
ՊՊԾ գնդի գրավումը և իմ ապստամբության գաղափարը առաջացել էր քառօրյա պատերազմից հետո: Քառաօրյա պատերազմը, ինչպես և քառասունչորսօրյա պատերազմը պայմանավորված էին: Պայմանավորված էր նաև մեր` հիմնական անկեղծ ապստամբներին մոլերեցմաբ ՊՊԾ գունդ մտցնելը: Այս իրադարձությունների ծիրի ներքո ես անմեղ դատապարտյալ Արմեն Բիլյանս նախաձեռնել եմ հոդվածների շարք` «ՊՊԾ գնդի գրավումը և Արցախի հանձնումը» խորագրի ներքո, որը կհրապարվի որոշ պարբերականությամբ:
-
09.12.2023|
12:31
Ամառ էր։
Ավետիք Իսահակյանը հանգստանում էր Ծաղկաձորում։
-
09.12.2023|
08:50
Սպիտակի գերեզմանատանը, միևնույն մահվան թվով` «7-ը դեկտեմբերի, 1988 թ.», հարյուրավոր շիրիմների կողքին կա մի գերեզման առանց խաչի և նկարի։ Հուշաքարի վրա միայն անուն է` «Ժուժա»։
-
08.12.2023|
20:40
Գրաճանաչ ՀՀ քաղաքացիները հիշում են Արցախում ՀԴՄ չտրամադրելու աղմկալի պատմությունը։ Դեպքը կատարվել էր Քարվաճառի տարածքում գործող ռեստորանում, որտեղ ՀՀ վարչապետ դարձած լրագրողը ռեստորանում մի հզոր ղալմաղալ էր սարքել, զանգով կանչել էր նախկին Արցախի ՊԵԿ նախկին ղեկավարին, ձեռքը խփել սեղանին և ստիպել էր ՀԴՄ չտրամադրելու փաստով վարչական տուգանքներ կիրառել իբրև թե չարամիտ տնտեսվարողի նկատմամբ։
-
07.12.2023|
17:27
Դեկտեմբերին արևը չէր տաքացնում և նա ստիպված շարունակում էր քայլել, որ մի քիչ տաքանա ու գուցե ուտելու մի բան ճարի երկրաշարժից ավերված քաղաքում։ Ամենուր նույն հոտն էր և իրեն թվաց կորցրել է հոտառությունը։ Հարազատ քաղաքը դարձել էր անծանոթ ու նրա ականջին հասնող մարդկային ձայները մի տեսակ օտար էին, իսկ դեմքերը միանման։ Փողոցն ամայի էր ու վերջը չէր երևում, որովհետև ոչինչ չէր երևում բացի փլատակներից։ Հեռվից մի աշխատող մեքենայի ձայն էր լսվում, որ երբեմն ընդհատվում էր ու նորից շարունակվում։