«Միլիարդավոր մարդիկ կանգնած են ծայրահեղ շոգի համաճարակի առաջ։ Նրանք մահանում են ավելի ու ավելի մահացու շոգից, քանի որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը հասնում է 50 աստիճանի՝ ըստ Ցելսիուսի: Երկիրը բոլորի համար և ամենուր դառնում է ավելի շոգ ու վտանգավոր։ Պաշտոնական տվյալներով՝ շոգը տարեկան գրեթե կես միլիոն մարդու կյանք է խլում»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։               
 

Նիկոլ Փաշինյանը Ղրղըզստանի վարչապետի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Նիկոլ Փաշինյանը Ղրղըզստանի վարչապետի հետ քննարկել է համագործակցության հարցեր
05.02.2021 | 13:50

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղըզստանի նորանշանակ վարչապետ Ուլուկբեկ Մարիպովի հետ:


Փաշինյանը նախ շնորհավորել է Մարիպովին վարչապետ նշանակվելու կապակցությամբ, ապա նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է գործընկերային կապերի խորացմամբ։ Ղրղղզստանի վարչապետն ընդգծել է, որ իր երկիրը կարևոր նշանակություն է տալիս Հայաստանի հետ գործընկերության սերտացմանը։ Նրա խոսքով՝ պետք է աշխատել առևտրատնտեսականից մինչ մշակութային-հումանիտար ոլորտներ գործակցությունը խորացնելու ուղղությամբ։


Զրուցակիցները վերահաստատել են փոխհարաբերությունները խորացնելու շահագրգռվածությունը: Նիկոլ Փաշինյանը և Ուլուկբեկ Մարիպովը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական համագործակցության զարգացման շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ է եղել տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների վերաբացման և ճանապարհների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորություններին, ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին։


Կողմերը փոխանակվել են կորոնավիրուսի համավարակի հաղթահարման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվությամբ և պայմանավորվել ինտենսիվացնել բարձր մակարդակի փոխադարձ շփումները՝ համաճարակային իրավիճակի կայունացմանը զուգահեռ։
Նիկոլ Փաշինյանը Ղազախստան է մեկնել փետրվարի 4-ին՝ Ալմաթիում մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին և «Almaty Digital Forum 2021» միջազգային համաժողովին:

Դիտվել է՝ 3106

Մեկնաբանություններ