«Եթե Ջո Բայդենը պիտանի չէ նախագահական ընտրություններում առաջադրվելու համար, նա պիտանի չէ նախագահ լինելու համար: Նա պետք է անհապաղ հրաժարական տա»,- սոցիալական ցանցի իր X էջում գրել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը: Ի պատասխան՝ Բայդենը հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել որպես պետության ղեկավար:                
 

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով կապիտալ ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 215 մլրդ դրամ
02.11.2020 | 14:19

Հայաստանում 2021-ին բյուջեի նախագծով նախատեսված կապիտալ ծախսերի չափը գերազանցում է կապիտալ ծախսեր իրականացնելու համար երկրի՝ պատմական միջին կարողությունը, նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2021-ի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«2021-ի բյուջեի նախագծում կապիտալ ծրագրերի համար նախատեսված միջոցների չափը կազմում է 215 մլրդ դրամ կամ կանխատեսվող համախառն ներքին արդյունքի 3.2 տոկոսը: Դա գերազանցում է մեր երկրի պատմական միջին կարողությունը՝ կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Այսինքն՝ մի փոքր ավելի բարձր շեմ է վերցված, քան մենք պատմականորեն միջինում կարողացել ենք կապիտալ ծախսեր իրականացնել»,-ասաց նախարարը: Բացի կոնկրետ բյուջեով նախատեսված 215 մլրդ դրամից, 2021-ի բյուջեում դրվել է նաև մի միջանկյալ լուծում: Առանձին հավելվածով առաջարկվել է կապիտալ ծրագրերի առաջնահերթություններ հանդիսացող ծախսերի ցանկ: Դա նշանակում է, որ հնարավոր կլինի տարվա ընթացքում վերանայել, վերաբաշխումներ կատարել: Անդրադառնալով բյուջեի նախագծի ընդհանուր տրամաբանությանը՝ նախարարը նշեց՝ միանշանակ կանգ են առել այն որոշման վրա, որ նույնիսկ ամենաանորոշ իրավիճակում շատ ավելի լավ է ունենալ որևէ ծրագիր, քան ընդհանրապես թույլ տալ, որ գործողություններն ու իրադարձությունները զարգանան ինքնաբերաբար, այլ կերպ ասած՝ գործընթացների վրա ազդող լինել, քան սպասել իրադարձությունների զարգացմանը և փորձել դրանց հակազդել: Հենց այս տրամաբանությունն է ընկած եղել բյուջեի նախագծի մշակման հիմքում: Անորոշության աստիճանը չափազանց բարձր է, բայց նույնիսկ այս պարագայում օգտագործվել է այն տեղեկատվությունը, որը հասանելի է եղել: Օգտագործվել է ժամանակակից և արդիական գնահատվող լավագույն մեթոդաբանությունը՝ կանխատեսելու թե մակրո և թե բյուջետային շրջանակը: Նպատակադրվել է տնտեսական աճի վերականգնումը և պոտենցիալի մեծացումը:

«Տնտեսական աճի պոտենցիալին միտված գործողություններն այլընտրանք չունեն, որովհետև երկրի առջև ծառացած խնդիրների տեսակետից՝ լավագույն լուծումների հասնելու միակ ճանապարհն ավելի լավ տնտեսություն ունենալն է: Իսկ ավելի լավ տնտեսություն ունենալ հնարավոր է ոչ թե միանվագ գործողություններով, այլ տնտեսական աճի պոտենցիալի մեծացմամբ»,-ասաց Ջանջուղազյանը:

Դիտվել է՝ 5136

Մեկնաբանություններ