Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

Սաուդյան Արաբիայում կոչ են արել բիզնեսով չզբաղվել թուրքական ընկերությունների հետ

Սաուդյան Արաբիայում կոչ են արել բիզնեսով չզբաղվել թուրքական ընկերությունների հետ
15.10.2020 | 14:37

Սաուդյան Արաբիան չպետք է բիզնեսով զբաղվի երկրում թուրքական ընկերությունների հետ, հայտնել է Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Աջլան ալ Աջլանը՝ ևս մեկ անգամ կրկնելով իր կոչը՝ բոյկոտել «ամեն թուրքականը», փոխանցում է Al Arabiya-ն:

«Ես ասացի դա պարզ և հստակ: Ոչ մի ներդրում, ոչ մի ներկրում, ոչ մի զբոսաշրջություն»,- նշել է Աջլան ալ Աջլանը թվիթերյան հրապարակման մեջ: Նրա խոսքով՝ իրենք, որպես քաղաքացի և գործարար, ոչ մի գործ չեն ունենա թուրքական բիզնեսի հետ: Սաուդյան Արաբիայի Առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարը կոչ է արել չհամագործակցել երկրում թուրքական ընկերությունների հետ: Ալ Ալջանը նշել է,որ սա «նվազագույն պատասխանն է», որը սաուդացիները կարող են տալ «շարունակաբար իրենց երկրի և իրենց ղեկավարության հասցեին հնչող թուրքական վիրավորանքների և թշնամանքներին ֆոնին»: Թուրքական բիզնեսի բոյկոտի կոչը հնչել է, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Արաբական ծոցի մի քանի երկրներ թիրախավորել են Թուրքիային, և հարցականի տակ էր դրել այդ երկրների գոյությունը: «Չպետք է մոռացվի, որ այս երկրները գոյություն չունեին երեկ և, հավանաբար, գոյություն չեն ունենա վաղը: Մենք հավերժ կշարունակենք ծածանել մեր դրոշը այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը։

Դիտվել է՝ 5604

Մեկնաբանություններ