Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հար­կա­յին կար­գա­պա­հու­թ­յան ա­պա­հով­ման նոր գոր­ծիք

Հար­կա­յին կար­գա­պա­հու­թ­յան ա­պա­հով­ման նոր գոր­ծիք
03.07.2020 | 00:59

Ո՞ՐՆ Է ՏՐԱՆՍ­ՖԵ­ՐԱ­ՅԻՆ ԳՆԱ­ԳՈ­ՅԱՑ­ՄԱՆ ԿԱՐ­ԳԱ­ՎՈ­ՐՈՒՄ­ՆԵ­ՐԻ ԷՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ
Տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րը տա­րած­վում են շա­հու­թա­հար­կի, ա­վե­լաց­ված ար­ժե­քի հար­կի և մե­տա­ղա­կան օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի օգ­տա­գործ­ման հա­մար սահ­ման­ված բնօգ­տա­գործ­ման վճա­րի՝ ռո­յալ­թիի նկատ­մամբ։ Կար­գա­վո­րում­նե­րի նպա­տա­կը եր­կր­նե­րի հարկ­վող բա­զա­նե­րի պաշտ­պա­նու­թյունն է, ո­րի հիմ­քում ըն­կած է պար­զած ձեռ­քի հե­ռա­վո­րու­թյան սկզ­բուն­քը: Այ­սինքն` շա­հույ­թը պետք է հարկ­վի այն­տեղ, որ­տեղ ի­րա­կա­նաց­վում է տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյու­նը, իսկ փոխ­կա­պակց­ված կող­մե­րի միջև կա­տար­ված գոր­ծարք­նե­րի պայ­ման­նե­րը պետք է հա­մա­պա­տաս­խան լի­նեն փոխ­կա­պակց­ված չհա­մար­վող կող­մե­րի միջև կա­տար­վող գոր­ծարք­նե­րի պայ­ման­նե­րին: Ըստ ՊԵԿ տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման և հար­կա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բաժ­նի պետ Նաի­րու­հի Ա­վե­տի­սյա­նի` տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րը թույլ են տա­լիս հար­կա­յին մարմ­նին պար­զել, թե փոխ­կա­պակց­ված ան­ձանց միջև գոր­ծարք­նե­րի պայ­ման­նե­րը որ­քա­նով են ար­տա­ցո­լում ի­րա­կան հան­գա­մանք­նե­րը: Այ­սինքն՝ ար­դյոք տվյալ գոր­ծար­քը տե­ղի կու­նե­նա՞ր նույն պայ­ման­նե­րով, ե­թե գոր­ծար­քի կող­մե­րը փոխ­կա­պակց­ված չլի­նեին։ «Փոխ­կա­պակց­ված ան­ձինք, ընդ­հա­նուր ներ­կա­յաց­մամբ, այն հարկ վճա­րող­ներն են, ո­րոն­ցից մե­կը ուղ­ղա­կի կամ ա­նուղ­ղա­կի կեր­պով մաս­նակ­ցում է մյուս հարկ վճա­րո­ղի կա­ռա­վար­մա­նը, վե­րահ­սկ­մա­նը կամ ո­րո­շա­կի ազ­դե­ցու­թյուն ու­նի գոր­ծա­րար ո­րո­շում­նե­րի վրա»,- պար­զա­բա­նում է ՊԵԿ տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման և հար­կա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բաժ­նի պե­տը:


Օ­րի­նակ՝ նոր շու­կա­ներ ներգ­րա­վե­լու նպա­տա­կով տն­տե­սա­վա­րող­ներն ի­րենց դուստր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ կա­րող են ի­րա­կա­նաց­նել գոր­ծարք­ներ, ո­րոնք ա­ռա­ջին հա­յաց­քից չեն հա­մա­պա­տաս­խա­նում պար­զած ձեռ­քի հե­ռա­վո­րու­թյան սկզ­բուն­քին: Սա­կայն, Նաի­րու­հի Ա­վե­տի­սյա­նի դի­տարկ­մամբ, կազ­մա­կեր­պու­թյան ընդ­հա­նուր ռազ­մա­վա­րու­թյան տե­սան­կյու­նից դա հիմ­նա­վոր­ված քայլ է, և հար­կա­յին մար­մի­նը կա­րող է ըն­դու­նե­լի հա­մա­րել այդ գոր­ծարք­նե­րը։ ՈՒս­տի, տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րը բա­ցա­ռա­պես խս­տաց­նող վար­չա­րա­րու­թյուն դի­տար­կե­լը, ըստ Նաի­րու­հի Ա­վե­տի­սյա­նի, այն­քան էլ ճիշտ չէ. «Տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րի նպա­տա­կը բո­լո­րի հա­մար խա­ղի նույն կա­նոն­նե­րը պահ­պա­նելն է, ի­հար­կե, հարկ­վող բա­զա­նե­րի պաշտ­պա­նու­թյան շեշ­տադր­մամբ: Տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րը հար­կա­յին կար­գա­պա­հու­թյուն են են­թադ­րում: Դրանք ոչ թե պատ­ժիչ գոր­ծա­ռույթ­ներ ի­րա­կա­նաց­նե­լու, այլ հար­կա­յին կար­գա­պա­հու­թյան լա­վա­գույն մի­ջա­վայր ա­պա­հո­վե­լու հա­մար են»։


ՀԱ­ՄԱՇ­ԽԱՐ­ՀԱ­ՅԻՆ ՓՈՐՁ ԵՎ ՀՀ Օ­ՐԵՆ­ՍԴ­ՐԱ­ԿԱՆ ԿԱՐ­ԳԱ­ՎՈ­ՐՈՒՄ­ՆԵՐ
Գլո­բա­լի­զա­ցիա­յի ար­դյուն­քում ստեղծ­ված բազ­մազգ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­ված միջ­սահ­մա­նա­յին գոր­ծարք­նե­րի ան­նա­խա­դեպ աճն օ­բյեկ­տի­վո­րեն հան­գեց­րել է նոր վար­չա­րա­րա­կան լծակ­նե­րի ստեղծ­ման անհ­րա­ժեշ­տու­թյա­նը։ Այս տե­սան­կյու­նից, տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յա­ցու­մը աշ­խար­հում հա­մար­վում է հար­կա­յին վար­չա­րա­րու­թյան լա­վա­գույն ե­ղա­նակ­նե­րից մե­կը։ Եր­կր­նե­րի զգա­լի մասն ա­ռաջ­նորդ­վում է տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րի ներ­դր­ման գոր­ծում ա­ռա­ջա­տար հա­մար­վող Տն­տե­սա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և զար­գաց­ման կազ­մա­կեր­պու­թյան (ՏՀԶԿ) կող­մից ըն­դուն­ված մո­տե­ցում­նե­րով: Դրանք ամ­րագր­ված են պար­բե­րա­բար կա­տա­րե­լա­գործ­վող ու­ղե­ցույ­ցում և դրա­նից բխող այլ փաս­տաթղ­թե­րում։ «Ի­հար­կե, կան եր­կր­ներ, օ­րի­նակ, Չի­նաս­տան, Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­ներ, ո­րոնք ամ­բող­ջու­թյամբ չեն ըն­դու­նում ՏՀԶԿ մո­տե­ցում­նե­րը, այդ թվում՝ ու­ղե­ցույ­ցում ամ­րագր­ված սկզ­բունք­նե­րը։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ու­ղե­ցույ­ցով սահ­ման­ված կար­գա­վո­րում­ներն ու­նի­վեր­սալ են և կի­րա­ռե­լի են եր­կր­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան կող­մից»,-նշում է Նաի­րու­հի Ա­վե­տի­սյա­նը: Ըստ նրա` Հա­յաս­տա­նում տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րը մշա­կե­լիս դար­ձյալ հիմք են ծա­ռա­յել ՏՀԶԿ մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք ար­տա­ցոլ­ված են ՀՀ հար­կա­յին օ­րենս­գր­քի 73-րդ գլ­խում և դրա­նից բխող կար­գա­վո­րում­նե­րում։ Մի­ջազ­գա­յին լա­վա­գույն փոր­ձին հա­մա­հունչ են­թաօ­րեն­սդ­րա­կան բա­զա­յի կա­տա­րե­լա­գոր­ծու­մը շա­րու­նակ­վում է նաև այ­սօր:

ԿԻ­ՐԱՌ­ՄԱՆ ՄԵ­ԽԱ­ՆԻԶՄ­ՆԵՐ
Տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յա­ցու­մը հար­կա­յին մարմ­նին թույլ է տա­լիս խո­րու­թյամբ ու­սում­նա­սի­րել ան­գամ հարկ­ման հա­տուկ ա­զա­տա­կան հա­մա­կար­գեր ու­նե­ցող եր­կր­նե­րի հետ գոր­ծարք­նե­րը, այս­պես կոչ­ված` օֆ­շո­րա­յին գո­տի­նե­րի հետ ի­րա­կա­նաց­վող գոր­ծարք­նե­րը: Նաի­րու­հի Ա­վե­տի­սյա­նի դի­տարկ­մամբ` նախ­քան այս գոր­ծի­քի ներդ­րու­մը ՊԵԿ-ը սահ­մա­նա­փակ հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ` փոխ­կա­պակց­ված ան­ձանց միջև տե­ղի ու­նե­ցող գոր­ծարք­նե­րը խո­րու­թյամբ ու­սում­նա­սի­րե­լու հա­մար: Հար­կա­յին օ­րենս­գր­քում այս դրույթ­ներն ամ­րագ­րե­լուց բա­ցի ՊԵԿ նա­խա­գա­հի 2019 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 11-ի թիվ 671-Ն հրա­մա­նով ըն­դուն­վել է վե­րահ­սկ­վող գոր­ծարք­նե­րի մա­սին ծա­նուց­ման ձևը, ո­րը բա­ցա­ռա­պես է­լեկտ­րո­նա­յին է և ար­դեն հա­սա­նե­լի է հարկ վճա­րող­նե­րին ՊԵԿ հաշ­վետ­վու­թյուն­նե­րի ներ­կա­յաց­ման է­լեկտ­րո­նա­յին հա­մա­կար­գում: Հար­կա­յին օ­րենս­գր­քի 375-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն` ե­թե փոխ­կա­պակց­ված հարկ վճա­րող­նե­րի միջև ի­րա­կա­նաց­վող գոր­ծարք­նե­րը, այ­սինքն` վե­րահ­սկ­վող գոր­ծարք­նե­րը, հար­կա­յին տար­վա ըն­թաց­քում գե­րա­զան­ցում են 200 մի­լիոն դրա­մը, ա­պա հարկ վճա­րո­ղը պար­տա­վոր է վե­րահ­սկ­վող գոր­ծարք­նե­րի մա­սով ներ­կա­յաց­նել ծա­նու­ցում: Իսկ Հար­կա­յին օ­րենս­գր­քի 376-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն` անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում, հար­կա­յին մարմ­նի պա­հան­ջով 30 աշ­խա­տան­քա­յին օր­վա ըն­թաց­քում հարկ վճա­րո­ղը պար­տա­վոր է ներ­կա­յաց­նել նաև տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման փաս­տաթղ­թա­վո­րու­մը:

ՀԱՐԿ ՎՃԱ­ՐՈՂ­ՆԵ­ՐԻ Ի­ՐԱ­ԶԵ­ԿՈՒՄ
Հա­յաս­տա­նում տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կա­նոն­նե­րը ներդ­նե­լիս ՀՀ պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի կո­մի­տեն պար­բե­րա­բար նա­խա­ձեռ­նել է աշ­խա­տան­քա­յին հան­դի­պում­ներ շա­հագր­գիռ կող­մե­րի հետ: Ինչ­պես նշում է Նաի­րու­հի Ա­վե­տի­սյա­նը, հարկ վճա­րող­նե­րի հետ քն­նարկ­վել են տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կար­գա­վո­րում­նե­րի կի­րառ­մամբ պայ­մա­նա­վոր­ված հնա­րա­վոր խն­դիր­նե­րը, ո­րոնց լու­ծում­ներն ար­տա­ցոլ­վել են ի­րա­վա­կան ակ­տե­րում. «ՊԵԿ-ը կարևո­րում է հարկ վճա­րող­նե­րի ան­մի­ջա­կան մաս­նակ­ցու­թյունն այս գոր­ծըն­թա­ցում: Շուրջ եր­կու տա­րի կո­մի­տեն ի­րա­կա­նաց­նում է լայ­նա­ծա­վալ ի­րա­զե­կում` ո­լոր­տա­յին, ան­հա­տա­կան և ընդ­հա­նուր հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ձևա­չա­փով։ Գրե­թե ան­հա­տա­պես աշ­խա­տում ենք բո­լոր բան­կե­րի, խո­շոր ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ: Վս­տա­հա­բար կա­րող ենք ա­սել, որ հարկ վճա­րող­նե­րի հետ գոր­ծակ­ցու­թյու­նը հա­ջող­վել է»: ՊԵԿ տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման և հար­կա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան բաժ­նի պետ Նաի­րու­հի Ա­վե­տի­սյա­նի գնա­հատ­մամբ` Հա­յաս­տա­նում տրանս­ֆե­րա­յին գնա­գո­յաց­ման կա­նոն­ներն ար­մա­տա­վո­րե­լու ուղ­ղու­թյամբ ա­նե­լիք­ներ դեռ շատ կան, այ­դու­հան­դերձ պետք է փաս­տել, որ մինչև այս պահն ար­դեն իսկ զգա­լի աշ­խա­տանք է կա­տար­վել:


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4660

Մեկնաբանություններ