Գտիր քո տարածքից ընտրված պատգամավորներին, ում 70 % ձայն ես տվել։ ՈՒ պահանջիր քեզ հասանելիք աջակցությունը։ Նրանք քեզ լավ կյանք էին խոստանում, քանզի նախկին «թալանչիներին» վերացրել էին։ ՈՒսումնասիրիր նրանց ու մարզպետների եկամուտները, գտիր 2 տարվա մեջ Երևան քաղաքում և այլ տեղերում բնակարաններ, հողատարածքներ, այլ գույք «մաքուր աշխատավարձով» ձեռք բերած բազմաթիվ պաշտոնյաներին և պահանջիր քո «թավշյա» փայը։ Իմացիր, որ քո սրտի պատգամավորը միայն անցյալ տարի միջինը 10000 $ պարգևավճար է ստացել՝ չհաշված բարձր աշխատավարձը, գործուղումներն ու օրապահիկները։ Պահանջիր կամ տապակվիր օրեցօր հյուծվող սեփական ենթամաշկային ճարպոնիդ մեջ:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ