Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Չինաստանը ներկայացրել է Tesla-ի մրցակցին

Չինաստանը ներկայացրել է Tesla-ի մրցակցին
16.05.2020 | 17:48

Չինական BYD ավտոարտադրող ընկերությունը ներկայացրել է Han EV անվանումով էլկտրաքարն ու հայտարարել է, որ մեքենան դառնալու է Tesla Model 3-ի մրցակիցը Եվրոպայում: Այս մասին գրում է Express and Star պարբերականը:


Մեքենան Չինաստանի տարածքում հնարավոր կլինի ձեռք բերել հունիս ամսին: Մասնագետների հավաստիացմամբ՝ էլեկտրաքարի մարտկոցը մեկ անգամ լիցքավորելու դեպքում այն կարող է ինչև 605 կմ տարածք անցնել: 100 կմ ժամ արագություն մեքենան կզարգացնի 3.9 վայրկյանում:
Էլեկտրական սեդանը հագեցած կլինի 5G կապով և ավտոպիլոտի DiPilot с համակարգով: Նշվում է, որ մեքենայի ներքին սրահը բավական նման է Tesla-ի սրահին:
Թե երբ էլեկտրաքարը կհայտնվի Եվրոպական շուկայում, դեռևս հայտնի չէ: Նշվում է միայն, որ այն, ըստ երևույթին, 45-55 հազար եվրո կարժենա:

Դիտվել է՝ 10806

Մեկնաբանություններ