Google ընկերությունն իր հիմնական մրցակցի՝ Apple-ի հետ նաև բանկային քարտերի ասպարեզում է մտադիր մրցակցել: TechCrunch պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Apple Card-ի նմանությամբ՝ Google ընկերությունը նույնպես բանկային քարտ կթողարկի:
«Այն կներառի վճարային Google Pay ծառայությունը, և, ըստ երևույթին, կթողարկվի Citi և Stanford Federal Credit Union բանկերի հետ համատեղ: Քարտի առավելություններից է լինելու այն, որ այն կորցնելու դեպքում հնարավոր կլինի դրա վիրտուալ տարբերակից օգտվել»,- գրում է աղբյուրը: