Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Իշխա­նու­թ­յա­նը նվի­րա­բե­րած գու­մար­նե­րը գոր­ծա­րար­նե­րը ժո­ղովր­դից են հետ գան­ձում

Իշխա­նու­թ­յա­նը նվի­րա­բե­րած գու­մար­նե­րը գոր­ծա­րար­նե­րը ժո­ղովր­դից են հետ գան­ձում
24.03.2020 | 00:15
Ա­մե­նայն հա­յոց խո­շոր գոր­ծա­րար Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նի բիզ­նես գոր­ծու­նեու­թյունն այս օ­րե­րին ծաղ­կում է ապ­րում: Սու­պեր­մար­կետ­նե­րի ա­մե­նա­խո­շոր ցան­ցի սե­փա­կա­նա­տե­րը, որ նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ի­րեն քն­նա­դա­տող ու այն ժա­մա­նակ ընդ­դի­մա­դիր Նի­կոլ Փա­շի­նյա­նին «մեր ախ­պեր»-ով էր դի­մում, իշ­խա­նա­փո­խու­թյու­նից հե­տո մեկ ան­գամ չէ, որ խո­շոր գու­մար է փո­խան­ցել Փա­շի­նյա­նի տիկ­նոջ՝ Ան­նա Հա­կո­բյա­նի հիմ­նադ­րա­մին: Չար լե­զու­ներն ա­սում են, որ Ա­լեք­սա­նյանն իշ­խող «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան դրա­մա­հա­վա­քի ե­րե­կույ­թին նույն­պես գու­մար է փո­խան­ցել, ու հի­մա, ըստ երևույ­թին, ա­ռի­թը բաց չի թող­նում իշ­խա­նու­թյա­նը նվի­րա­բե­րած գու­մա­րը ժո­ղովր­դի մի­ջո­ցով հետ գան­ձե­լու: Ցա­վոք, այս իշ­խա­նու­թյա­նը նվի­րա­ծը ժո­ղովր­դի քթե­րից բե­րե­լու հար­ցում Ա­լեք­սա­նյա­նը մե­նակ չէ, մե­նակ չէ, մե­նակ չէ: Իսկ նրա ըն­տա­նի­քին պատ­կա­նող դե­ղատ­նե­րը (հան­րա­պե­տու­թյան մյուս դե­ղատ­նե­րի նման) այս օ­րե­րին աստ­ղա­բաշ­խա­կան թվե­րով են վա­ճա­ռում բժշ­կա­կան դի­մակ­նե­րը, ձեռ­նոց­ներն ու ախ­տա­հա­նիչ նյու­թե­րը: Ե­թե մինչև կո­րո­նա­վի­րու­սը դի­մակն ար­ժեր 20-50 դրամ, ա­պա ա­մեաէ­ժանն այժմ 250 դրամ է: Տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան պաշտ­պա­նու­թյան պե­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ներ­կա­յա­ցու­ցի­չը «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում թեև վս­տա­հեց­րեց, որ ստեղծ­վել է շուր­ջօ­րյա աշ­խա­տան­քա­յին խումբ, ո­րը 44 ա­նուն պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րի, դի­մակ­նե­րի, ախ­տա­հա­նիչ նյու­թե­րի գնե­րի և պա­շար­նե­րի մո­նի­տո­րինգ է ի­րա­կա­նաց­նում, բայց և նշեց՝ գնե­րի վե­րահս­կո­ղու­թյան ա­ռու­մով ի­րենք ո­չինչ ա­նել չեն կա­րող: Նո­րից Սամ­վել Ա­լեք­սա­նյա­նին պատ­կա­նող սու­պեր­մար­կետ­նե­րի ցան­ցի մաս­նա­ճյու­ղե­րից մե­կում մի քա­նի օր ա­ռաջ վա­րունգն ու պո­մի­դո­րը վա­ճառ­վել են կի­լոգ­րա­մը 4000 ու 6000 դրա­մով:
«Հարկ ենք հա­մա­րում ըն­դգ­ծել, որ հանձ­նա­ժո­ղո­վը շու­կա­յում գնե­րը կար­գա­վո­րե­լու ի­րա­վա­սու­թյուն կամ գոր­ծա­ռույթ չու­նի: Մեր դի­տան­ցում­նե­րի նպա­տակն է բա­ցա­հայ­տել տն­տե­սա­կան մր­ցակ­ցու­թյան օ­րեն­սդ­րու­թյան հնա­րա­վոր խախ­տում­նե­րը, մաս­նա­վո­րա­պես գե­րիշ­խող դիր­քի չա­րա­շա­հում­ներն ու հա­կամր­ցակ­ցա­յին հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, և խախ­տում­ներ ար­ձա­նագ­րե­լու դեպ­քում ան­պայ­մա­նո­րեն վա­րույթ­ներ կհա­րուց­վեն այդ տն­տես­ավա­րող­նե­րի նկատ­մամբ: Հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­վող մո­նի­թո­րին­գի ար­դյունք­նե­րը շու­տով կհ­րա­պա­րակ­վեն»,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը:
Սու­պեր­մար­կետ­ներ­ցից մե­կի աշ­խա­տա­կի­ցը մեզ հետ զրույ­ցում նշեց, որ հնդ­կա­ձա­վա­րը, օ­րի­նակ, թան­կա­ցել է 80, մսամ­թեր­քի տար­բեր տե­սակ­ներ՝ մինչև 450 դրա­մով: «Պա­րե­նա­յին ապ­րանք­նե­րից թան­կա­ցել են հատ­կա­պես այն մթերք­նե­րը, որ պի­տա­նիու­թյան ա­վե­լի եր­կար ժամ­կետ ու­նեն, օ­րի­նակ, կի­սաե­փած ու կի­սաապխ­տած եր­շիկ­նե­րը, նր­բեր­շիկ­նե­րը և այլն: Թան­կա­ցել են ա­լյուրն ու ձե­թը, «սա­լը», հավ­կի­թը և այլն»,- ման­րա­մաս­նեց մեր զրու­ցա­կի­ցը: «Ի­րա­տե­սը» տե­ղե­կա­ցավ նաև, որ սու­պեր­մար­կետ­նե­րից շա­տե­րը թան­կաց­րել են նաև այն ապ­րանք­նե­րի գնե­րը, որ դեռ ա­միս­ներ ա­ռաջ են պա­հես­տա­վո­րել ու հի­մա, օգտ­վե­լով մարդ­կանց խու­ճա­պի մատն­վե­լու հան­գա­ման­քից, օ­րի­նակ դեռ եր­կու-ե­րեք ա­միս ա­ռաջ ձեռք բե­րած ա­լյու­րը ա­վե­լի բարձր գնով են վա­ճա­ռում:
Փաս­տո­րեն, այս պա­հին թիվ մեկ խու­ճապ տա­րա­ծո­ղը պե­տու­թյունն է, որ ան­բա­րե­խիղճ, տմար­դի ու գծուծ գոր­ծա­րա­րի «վզից չի բռ­նում», «աս­ֆալ­տին չի ծե­փում», «թա­թիկ­նե­րը չի կտ­րում» ու չի ա­սում՝ «հան­գիստ վեր ըն­կի տեղդ», «հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ» իմ քա­ղա­քա­ցուն խա­բե­լու ի­րա­վունք չու­նես դու:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 10724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ