Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Վտան­գա­վոր են կո­րո­նա­վի­րու­սի ոչ միայն ա­ռող­ջա­պա­հա­կան, այլև տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան հետևանք­նե­րը

Վտան­գա­վոր են կո­րո­նա­վի­րու­սի ոչ միայն ա­ռող­ջա­պա­հա­կան, այլև տն­տե­սա­կան, ֆի­նան­սա­կան հետևանք­նե­րը
17.03.2020 | 01:08
Նոր տե­սա­կի կո­րո­նա­վի­րու­սը ոչ միայն խն­դիր­ներ է ա­ռա­ջաց­նում հան­րա­յին ա­ռող­ջա­պա­հու­թյան‚ այլև հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան տե­սա­կե­տից։ ՀՀ է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րարն ար­դեն հայ­տա­րա­րել է‚ որ կո­րո­նա­վի­րու­սը ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա ՀՀ տն­տե­սու­թյան վրա։
Հա­յաս­տա­նի դեպ­քում տե­սա­նե­լի են հատ­կա­պես զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում ու­նե­ցած բա­ցա­սա­կան հետևանք­նե­րը‚ ինչ­պես նաև ռու­սա­կան ռուբ­լու ար­ժեզր­կումն ու պղն­ձի գնե­րի ան­կու­մը հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում։
Նշենք‚ որ հա­յաս­տա­նյան տն­տե­սու­թյու­նը մե­ծա­պես կապ­ված է ՌԴ տն­տե­սու­թյան հետ‚ և ռուբ­լու ար­ժեզր­կումն իր ազ­դե­ցու­թյունն է ու­նե­նում նաև մեզ վրա։ Հա­յաս­տա­նի առևտրաշր­ջա­նա­ռու­թյան ընդ­հա­նուր ծա­վա­լի մոտ 30 տո­կո­սը բա­ժին է ընկ­նում ԵԱՏՄ եր­կր­նե­րին‚ ո­րի մեջ մե­ծա­գույն բա­ժի­նը հենց Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան հետ առևտրաշր­ջա­նա­ռու­թյունն է։ Ռուբ­լու փո­խար­ժե­քի ան­կու­մը հան­գեց­նում է ռու­սա­կան շու­կա­յում հայ­կա­կան ապ­րանք­նե­րի թան­կաց­ման։ Մեր ապ­րանք­նե­րը սկ­սում են թան­կա­նալ՝ դառ­նա­լով ոչ մր­ցու­նակ։
Նկա­տենք‚ որ ռուբ­լու կուր­սի նվազ­ման հետևան­քով կր­ճատ­վել է նաև Ռու­սաս­տա­նից Հա­յաս­տան փո­խանց­վող տրանս­ֆերտ­նե­րի ծա­վա­լը‚ ա­ռա­ջի­կա­յում նույն­պես ար­ձա­նագր­վե­լու է դրա­մա­կան փո­խան­ցում­նե­րի ծա­վալ­նե­րի նվա­զում։ Սա հան­գեց­նե­լու է այն ըն­տա­նիք­նե­րի գնո­ղու­նա­կու­թյան անկ­մա­նը‚ ո­րոնց ե­կա­մուտ­նե­րը հիմ­նա­կա­նում ձևա­վոր­վում են ռուբ­լով։
Տն­տե­սա­կան ճգ­նա­ժամն ար­տա­հայտ­վում է նաև ար­տադ­րու­թյան նվազ­մամբ։ Սպա­սարկ­ման‚ մշա­կու­թա­յին և այլ վայ­րե­րի այ­ցե­լու­թյուն­նե­րի սահ­մա­նա­փա­կու­մը հան­գեց­նում է պա­հանջ­մունք­նե­րի նվա­զեց­ման‚ ինչն էլ իր հեր­թին հան­գեց­նում է ար­տադ­րա­կան տար­բեր ճյու­ղե­րի աշ­խա­տան­քա­յին ծա­վալ­նե­րի կր­ճատ­ման։ Սպա­սարկ­ման ո­լոր­տի անկ­ման հետևան­քով ա­ռա­ջա­նում է նաև ար­դյու­նա­բե­րա­կան ան­կում, ինչն ար­դեն ար­ձա­նագր­վել է. հա­մաշ­խար­հա­յին շու­կա­յում նվա­զել են նավ­թի‚ ինչ­պես նաև պղն­ձի գնե­րը։ Ընդ ո­րում‚ Հա­յաս­տա­նը պղինձ ար­տա­հա­նող եր­կիր է‚ հիմ­նա­կա­նում ար­տա­հա­նում է Չի­նաս­տան։
Ակ­ներև է‚ որ Հա­յաս­տա­նում կր­ճատ­վել են տու­րիս­տա­կան հոս­քե­րը։ Մաս­նա­վո­րա­պես, ի­րան­ցի զբո­սաշր­ջիկ­նե­րը, որ­պես կա­նոն, Հա­յաս­տան են ժա­մա­նում Նով­րու­զի օ­րե­րին` մար­տի 21-ին նա­խոր­դող ու հա­ջոր­դող ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում, և նա­խորդ տա­րի­նե­րին այդ ըն­թաց­քում ա­զատ հյու­րա­նոց ու հյու­րա­տուն գրե­թե հնա­րա­վոր չէր գտ­նել։ Այ­սօր ճիշտ հա­կա­ռակ պատ­կերն է. հյու­րատ­նե­րը չեն կա­րո­ղա­նում զբո­սաշր­ջիկ գտ­նել։
Չե­ղարկ­վում են հյու­րա­նոց­նե­րում‚ հյու­րատ­նե­րում ար­ված ամ­րագ­րում­նե­րը։ Ընդ ո­րում‚ ո­րոշ հյու­րատ­ներ‚ հյու­րա­նոց­ներ կա­ռուց­վել են վար­կե­րով‚ և վար­կե­րը վճա­րե­լու խն­դիր է ա­ռա­ջա­ցել։
Մաս­նա­գետ­նե­րը նշում են‚ որ կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­ներ են անհ­րա­ժեշտ‚ ընդ ո­րում՝ ոչ միայն տն­տե­սա­կան‚ այլև հա­սա­րա­կա­կան կյան­քի կազ­մա­կերպ­ման ա­ռու­մով։ Մաս­նա­գետ­նե­րը նաև ըն­դգ­ծում են‚ որ պետք է դի­տար­կել տն­տե­սա­կան ար­տա­կարգ դրու­թյան տար­բե­րա­կը։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 12773

Մեկնաբանություններ