ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ միգրացիոն վերահսկողությունը խստացնելուն ուղղած հրամանագրերը կարող են ազդել երկրին սպառնալիք չներկայացնող մարդկանց վրա և խաթարել որպես ազգ ձևավորված երկրի հիմքերը։ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր էջում գրել է. «Ինչպես ձեզնից շատերին, ինձ էլ անհանգստացնում են նախագահ Թրամփի ստորագրած հրամանագրերի հետևանքները»:
Նա հիշեցրել է, որ իր նախնիները ծնվել են Գերմանիայում, Ավստրիայում և Լեհաստանում, իսկ կնոջ՝ Պրիսցիլա Չանի ծնողները Չինաստանից և Վիետնամից ԱՄՆ եկած փախստականներ են։ «Մենք պետք է պաշտպանենք այս երկիրը, բայց ուշադրությունը պետք է սևեռենք նրանց վրա, ովքեր սպառնալիք են ներկայացնում։ Նման անձանց վրա իրավապահների ուշադրությունը սևեռելը ոչ միայն Ամերիկան ավելի անվտանգ չի դարձնի, քանի որ լրացուցիչ միջոցներ կպահանջի, այլև կստիպի փաստաթղթեր չունեցող միլիոնավոր վտանգ չներկայացնող տղաներին ապրել արտաքսման վտանգը սրտերում»,- մանրամասնել է Ցուկերբերգը։