Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ucom-ի աջակցությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի են արժանացել

Ucom-ի աջակցությամբ բացված «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները ՏՏ համաշխարհային համաժողովում մրցանակի են արժանացել
06.10.2016 | 16:13

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաները WITSA Global Excellence Award մրցանակաբաշխությունում «Կայուն զարգացման» (Sustainable growth) անվանակարգում մրցանակի են արժանացել:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անց է կացվում 6 անվանակարգում ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) շրջանակում` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից: Նշենք, որ այս օրերին ՏՏ ոլորտի հայկական պատվիրակությունը գտնվում է Բրազիլիայում:


Պատվիրակների թվում են UITE, Ucom, Instigate consulting, Instigate design, eDram, VOLO, Synergy, Localz ընկերությունների և Tumo ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի ներկայացուցիչները: Ucom ընկերությունը մասնավորապես աջակցել է շուրջ 40 ինժեներական լաբորատորիաների բացմանը և այս տարի պլանավորում է բացել ևս 30-ը։
«Չափազանց ոգևորիչ է, երբ ընկերության կողմից հովանավորվող նախագիծը բարձր գնահատականի է արժանանում միջազգային այսպիսի հարթակներում։ Սա ևս մեկ ապացույց է, որ կրթված սերունդ դաստիարակելը հնարավորություն կտա ոլորտի օտարերկրյա մասնագետների հետ գործակցության ուղիներ հարթել և հայազգի ուղեղների համար աշխատանքի հնարավորություններ ստեղծել մեր հայրենիքում», - նշել է Ucom ընկերության մարքետինգի և հաղորդակցության գծով տնօրեն՝ Տիգրան Սաֆարյանը։


Բրազիլիայում անցկացվող ՏՏ համաշխարհային համաժողովում անցկացվող WITSA Emerging Digital Solutions ծրագրի 7 անվանակարգերից երկուսում հաղթել են հայկական Sinergy և Lokalz ընկերությունները:
Հիշեցնենք նաև, որ WCIT 2019-ը կանցկացվի Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ:

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ