Իլոն Մասկը X սոցիալական ցանցում Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի ավելի ընդունելի թեկնածու է համարել, քան նրա մրցակից Քամալա Հարիսին։ Նա մեկնաբանել է մի գրառում, որում օգտատերը պնդում էր, որ Թրամփը «ընտրություններում չարյաց փոքրագույնն է»։ «Միանշանակ»,- գրել է Մասկը:               
 

Ճեղքելով տեղեկատվական բլոկադան

Ճեղքելով տեղեկատվական բլոկադան
03.05.2016 | 11:47

Ադրբեջանական մեդիադաշտի փորձագետ ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆԻ փոխանցմամբ` այս օրերին Ադրբեջանի «ԱՊՊԱ» լրատվական գործակալությունը հայերեն ինֆորմացիա է տարածում, փորձելով ռազմական- տեղեկատվական ոլորտում խմբագրումներ մտցնել մեր քաղաքականության, մեր բացերի մեջ: Փորձագետը նշեց, որ ապրիլյան պատերազմի օրերին ադրբեջանցիները չունեին հայալեզու մասնագիտացված հարթակ: Հայկական Razm.info մասնագիտացված կայքը ադրբեջաներեն մեկ-երկու նյութ հրապարակեց` հայ ընթերցողներին զգուշացնելով, որ դրանք ադրբեջանցիների համար են: Նաև պարբերաբար ֆեյսբուքյան էջում տեղադրում է ադրբեջաներեն գրառումներ:


Անդրադառնալով մեր՝ «Ի՞նչ նպատակ են հետապնդում նշված նախագծերը, արդյոք կա՞ հետաքրքրություն կամ վստահություն հակառակորդ երկրի տարածած լրատվության նկատմամբ» հարցին՝ Էդգար Էլբակյանն ասաց, որ խնդիրը պետք է դիտարկել տարբեր կատեգորիաներով. մի բան է հայկական լսարանը, մեկ այլ բան` ադրբեջանականը: Փորձագետի գնահատմամբ` հայկական լսարանը ոչ միայն հավատ չի ընծայում, նաև չունի դրա կարիքը: Տեղեկատվական վակուում պետք է լինի, ՊՆ-ն, ԼՂ ՊՆ-ն, Արծրուն Հովհաննիսյանը օրերով պետք է ոչինչ չգրեն, որ մարդիկ ճարահատյալ հետևեն ադրբեջանցիների գրածին: Ադրբեջանցիների պարագայում ակնհայտ են լրատվական վակուումը և անվստահությունը իշխանական մեդիայի հանդեպ:


«Razm.info-ն ադրբեջանալեզու հրապարակումներով ճեղքում է ալիևյան իշխանության ստեղծած տեղեկատվական բլոկադան և, այսպես ասած, «բավարարում» ազերիների տեղեկատվական քաղցը: «ԱՊՊԱ»-ի հայալեզու նախագիծը ինչքա՞ն կտևի, չեմ կարող ասել, գուցե «պտիչկա» դնելու համար աշխատի, հետո փակվի»,- ասաց փորձագետը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3576

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ