Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Կրթության որակի բարձր նշաձող յուրաքանչյուր աշակերտի համար

Կրթության որակի բարձր նշաձող յուրաքանչյուր աշակերտի համար
02.05.2016 | 23:14

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի հանրակրթական ուսումնական հաստատությունների պատվիրակությանը՝ Մոսկվայի թիվ 967 կրթահամալիրի տնօրեն Արմինե Առաքելյանի գլխավորությամբ:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են այցի արդյուքները՝ շեշտելով, որ հիմնական նպատակը Երևանի և Մոսկվայի դպրոցների միջև հորիզոնական կապերի ամրապնդումն ու զարգացումն է:
Նշելով, որ տպավորված են Հայաստանի դպրոցների արդյուքներով՝ ռուսաստանցի մանկավարժները վստահություն են հայտնել, որ հայ-ռուսական բազմավեկտոր հարաբերությունների հիմքում նախ և առաջ դրված են կրթամշակութային հարաբերությունները: Այս համատեքստում անդրադարձ է եղել հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համատեղ կրթական ծրագրերի իրագործմանը՝ կարևորելով ռուսաց լեզվի ուսուցման բարելավման և դասավանդող ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում և Ռուսաստանում իրականցվող հանրակրթության ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր. «Հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի հետ կապված հիմնական խնդիրներն ընդհանրական բնույթ ունեն: Հայաստանի կրթության համակարգում մենք ունենք տպավորիչ արդյունքներ՝ միջազգային օլիմպիադաներից մեր դպրոցակաները մշտապես վերադառնում են մեդալներով: Սակայն մենք խնդիր ենք դնում բարձրացնել կրթության որակի նշաձողը, ոչ թե միայն լավագույն աշակերտների, այլ՝ յուրաքանչյուր աշակերտի համար»,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:
Ներկայացնելով Մոսկվայի հանրակրթության ոլորտի փոփոխությունները՝ հյուրերը նշել են, որ ՌԴ մայրաքաղաքում ընթանում է կրթական հաստատությունների խոշորացման գործընթաց՝ նախկինում գործող 4000-ից ավելի դպրոցներն այժմ վերակազմավորվել են մոտ 700 կրթահամալիրների, որոնք իրենց մեջ ներառում են հանրակրթության ամբողջական շղթան. սկսած մանկապարտեզից մինչև դպրոց և լրացուցիչ կրթություն / գեղարվեստական և սպորտային կրթություն/:
Նշենք, որ մանկավարժների պատվիրակությունն այցել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպումներ ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, այցելել երևանյան դպրոցներ, պատմամշակութային վայրեր: Այցի շրջանակում ստորագրվել է համագործակցության պայմանագիր՝ Մոսկվայի թիվ 967 կրթահամալիրի և Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի միջև:
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ փոխադարձ այցերը լինելու են շարունակական, ամռանը Մոսկվա կմեկնի հայկական պատվիրակությունը:

Դիտվել է՝ 2311

Մեկնաբանություններ