Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող աջակցել Սիրիայի նախագահին ՝ հաղորդում է Reuters-ը: «Այժմ Ասադը սպասում է Ռուսաստանի օգնությանը, որը չի կարող նրան փրկել»,- հայտարարել է ալ-Ջուբեյրը: Նախարարը հավելել է, որ Ասադին աջակցելու նախկին փորձերը` հիմնականում Իրանի ձեռնարկած, «ձախողվել են»: