Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Իլհամ Ալիևը և ՄԱԿ-ը

Իլհամ Ալիևը և ՄԱԿ-ը
05.05.2015 | 17:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ելույթ է ունեցել Զարգացման ասիական բանկի 48-րդ տարեկան ժողովում և ճառի զգալի մասը նվիրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին։ «21-րդ դարում անընդունելի է, որ մի պետություն զավթի մեկ ուրիշ պետության տարածքը»,- ըստ Trend գործակալության՝ ասել է Ալիևը և հիշեցրել ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերի մասին, որոնց համաձայն հայկական ուժերը պարտավոր են անհապաղ և առանց նախապայմանների լքել Ադրբեջանի տարածքը։ «Ավելի քան քսան տարիների ընթացքում այդ բանաձևերը չեն կատարվում։ Սա նշանակում է, որ միջազգային իրավունքը երբեմն կիրառվում է ընտրողաբար` հաշվի առնելով համաշխարհային գործընթացների վրա ազդեցություն ունեցող երկրների քաղաքական նախապատվությունները։ Հիմա Հայաստանի հետ գործում է հրադադարի ռեժիմը, և մենք փորձում ենք հարցը կարգավորել միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա»,- ասել է Իլհամ Ալիևը։

Դիտվել է՝ 436

Մեկնաբանություններ