Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի աշխատանքը

Կասեցվել է Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի աշխատանքը
30.11.2014 | 14:09

Նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդի «Նաիրիի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզից հիվանդանոց են տեղափոխվել մանկահասակ երեխաներ: Ահազանգից անմիջապես հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը): Մանկապարտեզում կատարվել է զննություն, փորձանմուշներ են վերցվել պահեստավորված սննդի տեսակներից, օրվա ճաշատեսակից։ Առգրավվել են մատակարարված սննդի փաստաթղթերը։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ ժամանակավոր կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը, միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու թունավորման աղբյուրը։
Եղվարդի մանկապարտեզում արձանագրված թունավորման տարածումը կանխելու նպատակով` ՀՀ վարչապետի հանձնարարականով առողջապահության նախարարը մեկնել էր Եղվարդի տարածաշրջանի «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ ձեռնարկվել են բուժական, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, երեխաների բուժման գործընթացում ընդգրկվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մասնագետները, կենտրոնին տրամադրվել է դեղորայք, անհրաժեշտ պարագաներ, ցուցաբերվել է նեղ մասնագիտական բժշկական օգնություն և արագ արձագանքում: Երեխաների առողջացման դրական տեղաշարժ կա: Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով կազմակերպվել են բակային համայցեր, աղեստամոքսային թեթև գանգատներով 21 երեխա տեղափոխվել է հիվանդանոց: 64 թունավորվածներից 46-ը հոսպիտալացված են «Նաիրի» բժշկական կենտրոն, 17-ը տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Կազմակերպվել է բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտություն, ախտորոշվել էդիզենտերիա:
ՈՒսումնասիրվել են մանկապարտեզի սննդի, խմելու ջրի նմուշները՝ հիվանդության առաջացման սննդային կամ ջրային գործոնը պարզելու համար: Նմուշներ են վերցվել սպասարկող անձնակազմից: Հիվանդների տներում իրականացվել է բժշկահիգիենիկ ուսուցում, ախտահանում` կենցաղային շփման ճանապարհով հիվանդության տարածումը կանխելու համար:

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ