Այսօր առավոտյան Երկիր մոլորակի կողքով երկնաքար է անցել: Նրա պարագիծը եղել է 270 մ, արագությունը 1 վայրկայնում կազմել է 12 կմ: Երկնաքարի նվազագույն հեռավորությունը Երկրից եղել է 3,5 մլն կմ: Գիտնականները դրան տվել են 2000 EM26 պայմանական անվանումը։
Աստղագետներին հաջողվել է ուղիղ միացումով հետևել երկնաքարի ընթացքին։ Նրանց հաղորդմամբ, Ամերիկայում մշակվում են հնարավոր միջոցներ` նմանատիպ երկնային մարմինների և Երկրի միջև բախումը կանխարգելելու նպատակով: