Միջուկային զսպման հարցերով Անվտանգության խորհրդի նիստում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային տերության աջակցությամբ Ռուսաստանի դեմ ցանկացած ոչ միջուկային պետության ագրեսիան կգնահատվի իբրև հարձակում։ «Որպես Միութենական պետության անդամ՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում մեզ իրավունք ենք վերապահում միջուկային զենք կիրառել»,- ընդգծել է Պուտինը։               
 

Վարչապետը ոստիկանապետին ներկայացրեց պատգամավորների մտահոգությունը

Վարչապետը ոստիկանապետին ներկայացրեց պատգամավորների մտահոգությունը
06.02.2014 | 14:19

Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ոստիկանապետին փոխանցեց պատգամավորների` արագաչափերի առնչությամբ հնչող մտահոգությունները: Մինչ այդ Վլադիմիր Գասպարյանը կառավարության հավանությանն առաջարկեց զենքի առևտրի, արտադրության, պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքավորումների արտադրության, ինկասացիոն ծառայությունների մատուցման և մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման կարգը:

Անդրադառնալով վարչապետի մտահոգությանը, ոստիկանապետը նշեց. «Երևանում մեծ հաշվով, տեղադրման աշխատանքները ավարտել ենք, մարզերում ենք աշխատում: Այն, որ հարցրել են Բավրայի անցակետում 20 կմ հեռավորության վրա արագաչափ տեղադրելու մասին, դա օրենքին համապատասխան է: Այնտեղ մարդիկ են ոտքով անցնում, դրված է մինիմում արագություն: Դպրոցների մոտ, թե ինչու է 40 կմ դրված, ևս օրենքով է, միջազգային ստանդարտներին համապատասխան: Նույնիսկ ինչ-որ մի տեղ էլ քիչ է»: Ոստիկանապետը նաև նշեց, որ առաջիկայում Բաղրամյան և մի շարք այլ ծանրաբեռնված փողոցներում երեկոյան ժամերին դրանք կվերափոխվեն, և դպրոցամերձ տարածքներում արագությունը կբարձրացվի: «Քաղաքում տասը-տասներկու կետեր կան,-ասաց Գասպարյանը և վարչապետի դիտարկմանը, թե այդ հարցով իրազեկում կազմակերպեք, նշեց.- մեզ մոտ իրազեկման մեխանիզմները շատ լավ դրված են»:
-Պատգամավորները բոլոր նիստերին այս հարցով դիմում են: Իրենք էլ դիմում են, որովհետև քաղաքացիներից են հարցադրումներ գալիս,-շարունակեց վարչապետը:
-Լավագույն տարբերակը սահմանված կարգով երթևեկությունը չխախտելն է,-պատգամավորներին հեռակա պատասխանեց ոստիկանապետը:
-Բնական է, -քմծիծաղով հակադարձեց կառավարության ղեկավարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ